Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պետք չէ անպայման հայ լինել «Հայոց ցեղասպանություն եղել է» ասելու համար». թուրք պատգամավոր

Ապրիլ 25,2022 17:49

Ermenihaber. Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, մասնագիտությամբ բժիշկ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter սոցկայքում։

«Իմ սրտում զգում եմ բոլոր այն մարդկանց ցավը, որոնք կորցրեցին իրենց կյանքը 1915թ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հարկավոր է, որ մենք առերեսվենք պատմության հետ և կարեկցանք ցուցաբերենք: Մենք պիտի զգայուն լինենք ամեն ցավի նկատմամբ»,- գրել է Գերգերլիօղլուն։

Համացանցում թուրք օգտատերերը կոշտ են արձագանքել ընդդիմադիր պատգամավորի համարձակ այս գրառմանը և նրան դարձրել ատելության խոսքի թիրախ։ Իսկ թուրքական մի շարք լրատվամիջոցներ նրա գրառումը որակել են սկանդալային։

Հիշեցնենք, որ Գերգերլիօղլուն 2017թ. ապրիլի 24-ին, երբ դեռ պատգամավոր չէր, դարձյալ ցավակցող գրառում էր արել՝ մասնավորապես ասելով.

«Պետք չէ անպայման հայ լինել, որպեսզի ասել «Հայոց ցեղասպանություն եղել է»։ Արդար մտածող ամեն մի մարդ, ով անաչառ է նայում պատմությունը, դա կընդունի, պիտի ընդունի»։

Նշենք, որ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն անդամակցում է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930