Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռուսաստանում հայտարարված է պատերազմ տեղեկատվական ցանցերում». Ալեքսանդր Մալկևիչ

Ապրիլ 25,2022 17:32

«Ken.FM-ը յութուբում միլիոնավոր բաժանորդներ ուներ, սակայն յութուբը ոչնչացրեց այդ ալիքը: Մինչդեռ դա այլընտրանքային մեդիա էր, հիմա էլ այդպիսի տասնյակ Ken-եր կան աշխարհում այսօր, որոնք պետք է համախմբվեն»,- «Ինչպե՞ս հակազդել համացանցում ոչ հավաստի տեղեկատվության տարածմանը» Sputnik Արմենիայի Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ նշեց ՌԴ Հանրային պալատի ԶԼՄ-ների և զանգվածային հաղորդակցությունների զարգացման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Մալկևիչը: Նրա ձեւակերպմամբ, պետք է ստեղծել իրական թղթակիցների ցանց, թղթակիցներ առանց սահմանների, եւ համատեղ հանդես գալ սեփական դիրքերից:

«Ժամանակակից արեւմտյան ԶԼՄ-ները իրականացնում են քաղաքական պատվերներ` իրենց կառավարությունների հրահանգով»,-ասում է Ալեքսանդր Մալկևիչն ու հավելում, որ նրանք ակնհայտորեն խեղաթյուրված են ներկայացնում Ռուսաստանի վերաբերյալ իրականությունը:

Նրա ձեւակերպմամբ, արեւմտյան ԶԼՄ-ները փորձում են լարվածություն հրահրել Ռուսաստանի եւ խորհրդային տարածքի նախկին պետությունների միջեւ, ինչի վերաբերյալ զեկույց է պատրաստում: Ալեքսանդր Մալկևիչը պնդում է, որ նման քայլերն արվում են նաեւ ֆեյքերի միջոցով հասարակական կարծիք ստեղծելով:

Ըստ Մալկևիչի, գրագետ ֆեյքերի միջոցով նման աշխատանքներ են տարվում Մոլդովայում, Հայաստանում: Նա հավելում է. «Որոշ առումով խուլիգանություն են անում նաեւ Բելառուսում: Ինչ վերաբերվում է Ղրղըզստանին, վերջին պատմությունը սոցցանցերում արձագանքն էր Դոնբասի վերաբերյալ երեք ֆիլմերի վարձույթի հետ կապված: Այստեղ բոլորն էլ ոչ ճիշտ վարվեցին` ներառյալ Ռոսսոտրուդնիչեստվոն, մեր դեսպանատունը, իրավապահները…

Ի՞նչ է նշանակում նման կրկեսը. ֆիլմերը պետք է ցուցադրվեն մշակութային կենտրոնում, մինչդեռ ամերիկյան ճնշման տակ ցուցադրությունը հանվում է, խորհրդարանի անդամը ելույթ է ունենում, նախարարն ասում է՝ այո, ցույց կտանք…եւ այսպես շարունակ: Ընդ որում, իրավիճակը հրահրվում է երկու կողմերից: Մի կողմի ուժերն ասում են` արի արգելիր, մյուս կողմի ուժերն ասում են` ինչու եք արգելում, եւ այստեղ շատ կարեւոր է օպերատիվ արձագանքը:

Ես միշտ ասում եմ` ինֆորմացիոն տարածքը չի հանդուրժում դատարկություն: Եթե լռում ես, իսկույն հայտնվում են ֆեյքեր, որոնք սկսում են պատմել, թե նախարարը սրանց համար է աշխատում, սա էլ նրանց համար եւ այլն: Ուզում եմ ասել, որ Ռուսաստանում հայտարարված է պատերազմ տեղեկատվական ցանցերում»:

Նրա խոսքով. «Այսօր հնարավոր է Վիքիպեդիայում գրել ցանկացած տեքստ, թարգմանել բազմաթիվ լեզուներով եւ ցանկացածին պատմել ինչ ուզում ես: Կարող ես ասել, թե ով ինչ տեսակ մարդասպան ու բռնարար է կամ Կանիբալ, եւ կաշխատի անասնական բնազդը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930