Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Արթուր Հովհաննիսյանը, Մաթևոս Ասատրյանը, Գևորգ Պապոյանը և Միքայել Թովմասյանը ապրիլի 22-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էին։
Մարզային հանդիպման օրակարգը հագեցած էր․ վաղ առավոտից պատգամավորները Արագածոտնի մարզպետարանի ղեկավարության հետ քննարկեցին մարզպետարանի գործունեությանն ու մարզի զարգացման ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Քննարկմանը ներկա էին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, խորհրդական Արմեն Գրիգորյանը, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը։ Հաջորդիվ պատգամավորները մարզպետարանի դահլիճում հանդիպեցին Աշտարակ համայնքի ավագանու անդամների հետ։
Մարզպետարանի ղեկավար կազմի ուղեկցությամբ պատգամավորները եղան Ծաղկահովիտ ու Թալին համայնքներում, Աղձքում, զրուցեցին ժողովրդի հետ, ծանոթացան համայնքի խնդիրներին ու լուծումներ խոստացան, ինչպես նաև ներկայացրին Հայաստանի անվտանգային հարցերի շուրջ պետության դիրքորոշումն ու այս ուղղությամբ կատարվող աշխատանքները։
ՔՊ պատգամավորները հանդիպումներ ու զրույցներ ունեցան նաև Արագածոտնի մարզի գործարար շրջանակների հետ, ծանոթացան մարզի զբոսաշրջային կենտրոններին։
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզպետարան