Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
«Հարգելի պարոն Նախագահ,
Իմ անկեղծ շնորհավորանքն ու բարեմաղթանքն եմ հղում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։
Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ Ֆրանսիայի ժողովրդին ծառայելու կարևոր առաքելության մեջ։
Համոզված եմ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ բարեկամության և փոխըմբռնման ոգով, որը բնորոշ է մեր հարաբերություններին, և մեր համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերությունների օրակարգը զգալիորեն կընդլայնվի՝ բացելով համագործակցության նոր հեռանկարներ:
Կարդացեք նաև
Ընդունեք, խնդրեմ, պարոն Հանրապետության Նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը»:
ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ