Լրահոս
Օրվա լրահոսը

Հերիք է պատերազմով շանտաժ անեք ու վախեցնեք. Շարմազանով

Ապրիլ 25,2022 16:41

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը թելեգրամյան իր էջում գրառել է

Կապիտուլյանտներ, հերիք է պատերազմով շանտաժ անեք ու վախեցնեք։

Պատերազմը բերել եք դուք։

Պարտությունը բերել եք դուք։

Հարյուրավոր բնակավայրեր թշնամուն տվել եք դուք։

Հազարավոր նահատակների, անհետ կորածների, վիրավորների ու գերիների պատճառ դարձել եք դուք։

Բանակը փաստացի քանդել եք դուք։

Եկեղեցու հետ կռիվ եք տալիս դուք։

Հայաստանի 41 քառ.կմ փաստացի տվել եք դուք։

Ադրբեջանի ու Թուրքիայի «մուղամի տակ պարում եք» դուք։

Չհամարձակվեք պետության անուն տալ։

Դուք եւ հայոց պետականությունը անհամատեղելի եք։

Ձեր իշխանության մնալը նշանակում է Հայաստանի պետականության կործանում։

Հետեւաբար, դուք պետք է հեռանաք՝ խաղաղ եւ անցնցում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930