Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ծալապակասը դո՛ւք եք, ա՛յ ցնդվածներ»… «շիզոֆրենի՛կ», «անտեր շուն». Միջադեպ՝ Ազատության հրապարակում. կինը հարձակվեց Գագիկ Շամշյանի վրա

Ապրիլ 25,2022 16:34

Այսօր Ազատության հրապարակում միջադեպ եղավ: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի համակիրների մոտով անցան մի քանի կանայք ու սկսեցին բղավել, թե 30 տարի ինչ արեցիք, հիմա էլ այստե՞ղ եք: Հավաքված քաղաքացիները սկսեցին վիճել ու արձագանքել՝ ասելով զոմբի, նիկոլական եւ այլն: Դեպքին միջամտեցին ոստիկանները՝ փորձելով տարածքից հեռացնել կանանց: Նրանցից մեկը ոստիկաններին ասում էր. «Ա՛յ մարդ, ես հո Նիկոլի համար չե՞մ եկել, ես որպես քաղաքացի եկել եմ իմ դժգոհությունը հայտնեմ, բայց իրենց ուղեղը հանած է, լվացած է»:

Միջադեպը թեժացավ, երբ տեսնելով, որ իրեն նկարում է Գագիկ Շամշյանը, կինը փորձեց հարձակվել Շամշյանի վրա ու դեպի նրա կողմ գնալով՝ սկսեց գոռալ. «Խի՞ ես նկարում»: Շամշյանի արձագանքին՝ «Իա, կարո՞ղ է պարահանդես ես եկել»՝ կինը սկսեց վիճել ու փորձում էր անցնել ձեռնամարտի: Շամշյանը արձագանքեց. «Ծալապակաս, քո տեղը Սովետաշենի գժանոցն է»: Ոստիկանները մի կերպ էին պահում կնոջը, որ չմոտենա Շամշյանին: Նա բղավում էր. «Ծալապակասը դո՛ւք եք, ա՛յ ցնդվածներ»: Հետո սկսեցին փոխադարձ վիրավորանքներ՝ «անտեր շուն», «շիզոֆրենիկ» եւ այլն:

Ոստիկաններին հաջողվեց կնոջը համոզել ու տարածքից հեռացնել: Քաղաքացիները բորբոքված էին, կնոջը հարցնում էին՝ «դու կյանքում Եռաբլուր գնացած կա՞ս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930