Ինչպես հայտնել էինք, Կոմիտասի պողոտան այսօր կաթվածահար էր եղել․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրելը կփրկի», «Նիկոլ՝ դավաճան», «առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով եւ պաստառներով երիտասարդները փողոց էին փակել։
Ավելի ուշ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ երիտասարդների ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ քաշքշելով բերման ենթարկեցին։
Կարդացեք նաև
Ցուցարարներից 4-ը ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում են՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի՝ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ 18։30-ին Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից երթ է մեկնարկելու։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ