Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում պատերազմը կարող է շեղել ԼՂ բանակցություններում ներգրավված պետություններին. ICG

Ապրիլ 25,2022 16:07

Միջազգային ճգնաժամային խումբը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին նոր տեղեկագիր է հրապարակել «Ուկրաինայի պատերազմի ֆոնին խաղաղության ուղիներ փնտրելով» խորագրով:

Դրանում նշվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմի ֆոնին հայաբնակ Լեռնային Ղարաբաղում և դրան հարող տարածքներում ռազմական գործողությունների սրումը, այդ թվում՝ մարտի վերջին Ադրբեջանի կողմից էթնիկ հայկական գյուղի գրավումը, առաջացրել են ինչպես հակամարտության վերսկսման վախ, այնպես էլ խաղաղ բանակցությունների հույսեր:

Զեկույցի հեղինակները կարծում են, որ եթե իրավիճակը սրվի, ապա մարտերի բռնկումը կարող է ետ շրջել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման զգույշ առաջընթացը: Ուկրաինայում պատերազմը կարող է շեղել ինչպես Ռուսաստանին, այնպես էլ մյուս պետություններին, որոնց ներգրավվածությունը անհրաժեշտ կլինի բանակցությունները հեշտացնելու և կայուն լուծում գտնելու համար։

«Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունները պետք է շարունակեն ազգային և տեղական մակարդակով բանակցությունները տնտեսական և այլ հարցերի շուրջ, որտեղ կարող են լինել ընդհանուր եզրեր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Եվրոպական միությունը և Թուրքիան պետք է շարունակեն այս երկխոսությունը»,- ասվում է տեղեկագրում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930