Մի խումբ դաշնակցական երիտասարդներ փողոց են փակել ու ավտոբուսի վրա փակցրել են «Սկսվել ա» պաստառ:
Նրանք վանկարկում էին` «Պայքար», կրում էին «Ետ բերենք մեր արժանապատվությունը», «Հեռացիր, որ կառուցենք» եւ նման այլ բովանդակությամբ պաստառներ:
Սկզբում որոշ քաղաքացիներ դժգոհություն հայտնեցին առաջացած խցանումների պատճառով, սակայն երիտասարդները խուսափեցին որեւէ կոնֆլիկտից:
Կարդացեք նաև
Երիտասարդները հայտարարեցին, որ երեկոյան 6:30 եւս պատրաստվում են բողոքի ցույց անել նաեւ Արաբկիր համայնքում: Ցույցը կմեկնարկի եկեղեցու մոտից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ՖԲ էջից