Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջահերով երթի մասնակիցների քանակը ամեն տարի եղել է մինչեւ 10 հազար մարդ, իսկ մեր երթինը՝ 60 հազար». Վանեցյան

Ապրիլ 25,2022 14:59

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ պայքարի երկրորդ փուլն են սկսելու ու քաղաքացիական անհնազանդություններ կազմակերպելու:

Լրագրողները Վանեցյանից հետաքրքրվեցին, թե կոնկրետ ինչ գործողություններ են լինելու՝ նա պատասխանեց, որ ավելի ակտիվ տեղային գործողություններ են սպասվում՝ ցույցեր, երթեր, հետաքրքիր հանդիպումներ. «Գալու են ու իրենց աջակցությունն են հայտնելու մեզ տարբեր մարդիկ, հանրային, մշակութային գործիչներ, որոնք արդեն իսկ հայտարարել են իրենց աջակցությունը շարժմանը: Ընթացքում կտեսնեք, խաղաքարտեր չբացեմ»:

Վանեցյանը նշեց, որ մարդկանց արթնացնելու նպատակ էին դրել պայքար առաջին փուլով ու այդ խնդիրը լուծել են, երկրորդ փուլում շուրջօրյա իրազեկման աշխատանքներ են տանելու. «Կան մարդիկ, որ գալիս են, ասում են՝ պարո՛ն Վանեցյան, մենք ձեզ չենք սիրում, բայց գտնում ենք, որ պետք է սրանցից ազատվել: Ասում եմ՝ շատ լավ, պետք չի ինձ սիրել, սիրեք ձեր հայրենիքը, գնացեք ուրիշների հետ մասնակցեք ակցիաների»:

Անդրադառնալով ջահերով երթին՝ Վանեցյանն ասաց, որ որպես մարդ, որը երկար տարիներ աշխատել է անվտանգությանն համակարգում, կարող է ասել, որ ջահերով երթի մասնակիցների քանակը ամեն տարի եղել է մինչեւ 10 հազար մարդ, իսկ այս տարի՝ 60 հազար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Ի՞նչ ըսեր է ճիշդ ուրեմն
    “իսկ մեր երթինը” կամ “իսկ այս տարի” ?
    Լրատուութիւնը CNNէն մի սորվիք, լաւ չէ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930