Լրահոս
Օրվա լրահոսը

Համագումարը կոչ է անում ԱՄՆ-ին՝ օգնության ուժեղ փաթեթ հատկացնել Հայաստանին և Արցախին

Ապրիլ 25,2022 15:08

Վաշինգտոն – Ս.թ. ապրիլի 22-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի ենթահանձնաժողովին ուղղված մի նամակում Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատեց իր աջակցությունը՝ Արցախին ու Հայաստանին ԱՄՆ-ի օգնության ուժեղ փաթեթ հատկացնելուն, որը ներառում է 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն Արցախին, 100 միլիոն դոլար՝ Հայաստանին, և Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ-ի ռազմական օգնության կասեցում

2020թ.-ի աշնանը Ադրբեջանի կողմից, Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ, առանց դրդապատճառի սանձազերծված պատերազմը հանգեցրեց մոտ 100,000 մարդու տեղահանության՝ հիմնականում երեխաներ, կանայք և ծերեր, ինչպես նաև հիվանդանոցների, դպրոցների, եկեղեցիների ու կարևոր ենթակառուցվածքների ավիրվածությանը, որոնք թիրախավորվեցին հրթիռների, կասետային և սպիտակ ֆոսֆորի զինամթերքի և անօդաչու թռչող սարքերի հարվածներով:

Համագումարը պարզաբանեց, որ «խորապես մտահոգված է հերթական ցեղասպանության սպառնալիքով, ինչպես նաև այս՝ առանց դրդապատճառի պատերազմի հետևանքով շարունակվող մարդասիրական ճգնաժամով», հայտարարելով, որ «ԱՄՆ-ն կարող է և պետք է անի ավելին Արցախի ժողովրդին պաշտպանելու համար»։ Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը ընդգծեց «Արցախի հայությանը ոչնչացնելու համառ մոդելն ու փորձը» և հիշեցրեց, որ «ավելի վաղ նախորդ ամսվա մեջ՝ խստաշունչ ձմռան կեսին, Ադրբեջանը միտումնավոր դադարեցրեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գազամատակարարումը, մարդկանց թողնելով առանց ջեռուցման աղբյուրի»։

Համագումարի նամակով նաև կոչ արվեց Կոնգրեսին և ԵԱՀԿ Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահին՝ «պահպանել ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, ինքնորոշման իրավունքը և Արցախի ժողովրդի համընդհանուր մարդու իրավունքները», նշելով, որ «Միացյալ Նահանգները չի կարող խառը ազդանշաններ ուղարկել ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ՝ աջակցելով բռնապետեր Իլհամ Ալիևին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին»։

Ինչ վերաբերում է Հայաստանին տրամադրվող աջակցությանը՝ Համագումարի նամակում ընդգծվեց, որ ԱՄՆ-ն ունի «կարևոր հնարավորություն՝ ցույց տալու իր հավատարմությունը մի ժողովրդավարությանը, որը վտանգված է հարևան բռնապետ առաջնորդների կողմից»:

Համագումարը նաև հորդորեց կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Երբ 1992թ.-ին Կոնգրեսը ընդունեց ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը, այն հայտարարեց, որ ԱՄՆ-ի ֆինանսական միջոցները «չեն կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը՝ մինչ Նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի Կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»:

2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո 907 Բանաձևին ավելացվեց ազգային անվտանգության կասեցումը, որը թույլ տվեց նման ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ այն «չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին կամ չի կիրառվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»: Կառավարության հաշվետվողականության գրասենյակի 2022թ.-ի զեկույցով պարզվեց, որ Պետդեպարտամենտը չի «տրամադրել Կոնգրեսին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, ինչպիսին է՝ օգնության ազդեցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության վրա»:

Ադրբեջանը, սակայն, վեցշաբաթյա պատերազմ սանձազերծեց Արցախի հայ ժողովրդի դեմ, որի հետևանքով զոհվեցին ավելի քան 4000 զինվորներ և քաղաքացիական անձինք, ոմանք դաժանորեն գլխատվեցին՝ ըստ Human Rights Watch-ի և ինչպես փաստագրված է Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի և դրա «Արցախի վայրագությունների մասին ծրագրի» կողմից:

«Հաշվի առնելով այս ամենը, մենք հորդորում ենք, որ ոչ մի ԱՄՆ հարկատուների դոլարները չօգտագործվեն Ադրբեջանին աջակցելու համար, և դա սկսվում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի տառն և ոգին պահպանելուց», – հորդորեց Համագումարը:

 Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930