«Բժիշկներ, իրավաբաններ, փաստաբաններ, կանգնե՛ք մեր կողքին, մենք արդար պահանջ ենք ուզում, քաղաքականություն չկա՛: Այն մարդը, ով վեր է կացել հայրենիքը կորցնելու վտանգի համար՝ Ազատության հրապարակում իրավունք ունեն մեր հետ շփվելու»,- այսօր Ազատության հրապարակում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն այսպես դիմում էին ժողովրդին՝ հորդորելով ապրիլի 26-ին, ժամը 2-ին լինել իրենց կողքին:
Նա ասաց. «Մի պահ ձեզ դրեք մեր տեղը ու կհասկանաք: Մի պահ ձեզ դրեք արցախցու տեղ, պատկերացրեք, մարդիկ իրենց տունը, իրենց գերեզմանը կորցրել են: Վաղը Եռաբլուր էլ չենք կարողանալու գնալ: Պատկերացրեք արցախցիքի հոգեվիճակը: Ո՞ւր է այն սերունդը, որ 30 տարի անկախություն է կերտել, բա հեղափոխության սերունդն ո՞ւր է: Մենք կորցնում ենք մեր հայի տեսակը: Շատ եմ սիրում իմ երկիրը, ես գնալու տեղ չունեմ: Այս սրիկաները, պիղծ Նիկոլն այնպես է արել, որ…30 տարվա մեջ երկու պետություն ենք ստեղծել, կորցնում ենք: Ես նման պիղծ մարդ չեմ ճանաչում»:
Հետո զոհվածի հայրը անդրադարձավ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին՝ ասելով, որ ծնողների հետ խաղում են, մինչդեռ առաջ ինքը հիացել է մեր երկրի առաջին տիկիններով:
Կարդացեք նաև
Նա հատկապես դիմեց բժիշկներին՝ ասելով, որ բժիշկները պատերազմի ժամանակ իրենց որդիների արյունն են տեսել, այդ արյան հոտը չպետք է մոռանան, պետք է ոտքի կանգնեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ