Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էրդողանի օգնականը քննադատել է Ջո Բայդենին ու Կարո Փայլանին

Ապրիլ 25,2022 14:40

Ermenihaber. Թուրքիայի նախագահի օգնական Ֆուաթ Օքթայը ևս անարձագանք չի թողել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձն ու ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանի օրենսդրական նախաձեռնությունը։

Օքթայը քննադատել է Բայդենի ուղերձը՝ այն անվանելով «անփույթ»։ Շեշտել է, որ Հայկական հարցը մշտապես օգտագործվել է որպես Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու գործիք։ Հիշեցրել է, որ իրենք կողմնակից են, որպեսզի Հայկական հարցի քննարկումը քաղաքականությունից վերածվի պատմաբանների թեմայի։

«Եկեք չմրցենք մեր ցավի հետ. եկեք միասին պայքարենք վերքերը բուժելու համար, այլ ոչ թե արյունահոսելու»։

Գալով պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին՝ Օքթայը խստորեն դատապարտել է այն և համարել թուրք ազգին զրպարտող ու վիրավորող օրինագիծ։

Իսկ Փայլանի անդամակցած քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP) Օքթայը մեղադրել է նորամեկնարկ հայ-թուրքական երկխոսությունը վտանգելու մեջ։

«Թուրքիայի ազգային ժողովի հարկի տակ թուրք ազգին զրպարտելը գաղափարական ահաբեկչություն է»,- հայտարարել է Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթայը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930