Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ռուսաստանի ԱԳՆ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երկու երկրների սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված հարցեր:
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը որոշել է սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման համատեղ հանձնաժողովում իրենց ներկայացուցչին: Նա հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների:
Հանդիպմանը քննարկվել են նաև հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ