Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. Իշխանությունը եռակի ակտիվությամբ սկսել է պտտել մի ստոր թեզ, թե ընդդիմությունը պատերազմ է ուզում

Ապրիլ 25,2022 13:34

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը թելեգրամյան իր ալիքում գրառել է. «Իշխանությունը եռակի ակտիվությամբ սկսել է պտտել մի ստոր թեզ, թե ընդդիմությունը պատերազմ է ուզում:

Այս ստոր մանիպուլյացիային նախկինում էլ եմ անդրադարձել, մեկ անգամ էլ կանդրադառնամ:

Պատերազմի վտանգը մեր երկրի գլխին կախված է հենց այս իշխանության գոյությամբ և բացառապես հենց այս իշխանության ջանքերով: Այդ մասին ԱԺ-ում ուղիղ հայտարարել է անձամբ Նիկոլ Փաշինյանն իր վերջին կործանարար ելույթում: Նա մասնավորապես պնդել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու իրենց ծրագիրը դեռ չի նշանակում, որ Հայաստանն անվտանգ կլինի: Զուգահեռ մենք հրաշալի հիշում ենք Ալիևի նկրտումները Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքների նկատմամբ: Մենք տեսել ենք նաև, որ այս իշխանությունը անվերապահորեն համաձայնվում է ադրբեջանական և թուրքական իշխանության պայմաններին:

Պատերազմի վտանգը կանխելու միակ միջոցն այս իշխանության հեռացումն է, որից հետո նոր իշխանությունը կհաջողացնի ակտիվ ու հայակենտրոն դիվանագիտությամբ հասնել լուրջ հաջողությունների:

Հարկ է նկատի ունենալ նաև, որ այս կործանարար իշխանությունը կազմակերպված ձևով ոչնչացնում է ապագայում նոր իշխանության կողմից հաջողությունների հասնելու բոլոր հնարավորությունները:

Արի հրապարակ, որ միասին պահպանենք ու շենացնենք մեր մեծ հայրենիքը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930