Մոսկվան գնահատում է Բաքվի ու Երևանի հավասարակշռված դիրքորոշումը Ուկրաինայի հարցում, անգամ արտաքին աննախադեպ ճնշման և հակառուսական արշավի պայմաններում գործընկերները կառուցում են քաղաքականություն՝ հիմնված ազգային շահերի վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
«Մատնանշում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերների հավասարակշռված դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ իրավիճակի և դրա հետ կապված Արևմուտքի կողմից տարվող աննախադեպ հակառուսական արշավի վերաբերյալ: Մենք հիանալի հասկանում ենք՝ արտաքին ուժերի ինչ ճնշման են բախվում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունը և գնահատում ենք, որ և՛ Բաքվում, և՛ Երևանում արտաքին քաղաքական ուղղությունը կառուցելուց առաջնորդվում են առաջին հերթին սեփական ազգային շահերով»,- ասել է Գոնչարը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ