Երեկ՝ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին, ուշ երեկոյան Գյումրու մի խումբ ակտիվ մտավորականներ քայլերթով Գյումրու ծայրամասային Անի թաղամասից հասել են քաղաքի կենտրոն։ Նրանք Անի թաղամասում գտնվող Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց այրել են Թուրքիայի դրոշը։
Քայլերթը թեև կազմակերպել է ՀՅԴ-ն, սակայն մասնակցել են ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերն ու մեծ թվով մտավորականներ՝ ֆերմերներ, գրողների միության ներկայացուցիչներ։
Մասնակիցներից մեկը՝ ֆերմեր Գևորգ Ավագյանն ասաց․ «Մենք չենք կարող թուրքի հետ բարեկամություն անել, մենք չենք կարողանա մոռանալ ցեղասպանված ժողովրդի անցյալը, եթե մարդիկ կան, որոնք խաղաղության քարոզ են անում, թող այդ կեղծ օրակարգը մոռանան, բացառվում է խաղաղություն՝ մեզ ստորացնելու ճանապարհով։ Ինչպե՞ս կարող են խաղաղություն քարոզել նման պայմաններում ու ասեն՝ մեր եղբայրներն են, մեզ համար դա անընդունելի է։ Թուրքիան, Ադրբեջանը մեր դարավոր թշնամիներն են։
Ասեմ նաև, որ ես ու իմ թիմի անդամները կուսակցականներ չենք, ֆերմերներ ենք, որոնք հզոր հայրենիք են երազում, այնպիսի երկիր, որն ապահով է, կայուն է, չես վախենա ներդրում անելուց ու առհասարակ ոչնչից չես վախենա։ Եթե չեն կարող երկիրը կայուն պահել, օր առաջ պիտի հեռանան՝ հին լինեն, թե նոր»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ