Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ավագ պարեկ, 34-ամյա Էմիլ Ի-ն ծառայությունն ավարտելուց հետո տուն գնալու ճանապարհին՝ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում, հանդիպել է մի խումբ անձանց, որի ժամանակ ոմն Ժորան իր հետ եղած տղաների հետ անհիմն հարձակվել է Էմիլ Ի-ի վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ։
Պարզվել է ոմն Ժորայի հետ եղած մասնակիցների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Գագիկ Ս-ն, 18-ամյա Մարտիկ Կ-ն, 17-ամյա Ազատ Խ-ն, 17-ամյա Արշակ Խ-ն և 21-ամյա Ժան Հ-ն։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ոմն Ժորայի ամբողջական տվյալները պարզելու, նրան և նրա հետ եղած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: