Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադամ Շիֆ. Միշտ հպարտ կլինեմ ուս-ուսի կանգնել հայ համայնքի հետ` ճշմարտության, արդարության համար շարունակվող պայքարում

Ապրիլ 25,2022 11:35

107 տարի առաջ կատարված Հայոց ցեղասպանության տարելիցին այսօր պատիվ էր իմ հայ ընտրողների հետ երթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ լուսանկար հրապարակելով այդ երթից:

«Ես միշտ հպարտ կլինեմ ուս-ուսի կանգնել հայ համայնքի հետ՝ ճշմարտության, ազատագրման և արդարության համար շարունակվող պայքարում»,-նշել է նա:

Ավելի վաղ Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «107 տարի առաջ Օսմանյան կայսրությունը համակարգված գործողություններ կազմակերպեց հայ ժողովրդին բնաջնջելու համար՝ ի վերջո սպանելով 1.5 միլիոն անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների, ինչը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Չնայած այս ծրագրավորված կոտորածի անհերքելի ապացույցներին, Թուրքիան մինչ օրս շարունակում է ժխտել, որ երբևէ տեղի է ունեցել ցեղասպանություն:

Բայց այսօր մենք միաձայն ասում ենք՝

Մենք չենք մոռանա: Մենք երբեք չենք մոռանա:

Իմ տասնյակ հազարավոր ընտրողների համար ցեղասպանության ճանաչման հասնելը ողջ կյանքի պայքար է եղել: Այն կարևոր ձեռքբերումները, որոնց մենք հասել ենք միասին՝ սկսած 2019 թվականի Կոնգրեսի ընդունած բանաձևերից, որոնք վերահաստատում են Ցեղասպանության փաստերը, մինչև նախագահ Բայդենի անցյալ տարվա պատմական ճանաչումը, հնարավոր դարձավ նրանց՝ ուժեղ և տոկուն հայկական սփյուռքի ներկայացուցիչների շնորհիվ:

Բայց բնաջնջման վտանգը դեռ կախված է հայ ժողովրդի գլխին։ Որովհետև այսօր հայ ժողովուրդը դեռևս ենթարկվում է հարձակումների, ներառյալ Արցախում բազմաթիվ զոհվածները, հազարավոր մարդիկ, ովքեր հարկադրված են եղել գաղթել՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրահրված ագրեսիայի հետևանքով: Վտանգի տակ են նաև ռազմագերիները կամ Արցախում բնակվողները՝ որոնք ապրում են հերթական ներխուժման վախով։

Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկության դեմ կատարված այս հանցագործությունները չճանաչվեն: Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ ստանձնի ժողովրդավարության և համաշխարհային խաղաղության պաշտպանի իր դերը։

Մենք չպետք է դադարեցնենք մեր կոչերը՝ անհապաղ, անվնաս և անվերապահ ազատ արձակելու մնացած հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին, դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունը Ալիևի ռեժիմին և մեծացնել ջանքերը՝ Հայաստանի և Արցախի համար ավելի շատ ֆինանսավորում ներգրավելու համար:

Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է ձգտենք էլ ավելի ամրապնդել և աջակցել Հայաստանին և Արցախին։ Մենք պահանջում ենք նրանց ազատությունը և չենք հանգստանա, քանի դեռ մեր հայ եղբայրների և քույրերի անվտանգությունը, խաղաղությունն ու արդարությունը չի ապահովվել։

Ես միշտ լինելու եմ Հայաստանի, Արցախի և հայ համայնքի կողքին»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930