«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Համոզված ենք, որ նրա համոզիչ հաղթանակը հնարավորություն է տալու իրականացնել Ֆրանսիան զարգացնելու, նաև՝ ԵՄ-ում բարեփոխումներն առաջ տանելու ծրագրերը:
Ակնկալում ենք, որ ոչ միայն շարունակվելու են Հայաստանի Հանրապետության հետ առանձնաշնորհյալ ու բարեկամական հարաբերությունները, այլև Ֆրանսիան շարունակելու է իր կարևոր ու ազդեցիկ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում և Հարավային Կովկասի տարածաշրջանում:
«Հանրապետություն» կուսակցություն
Կարդացեք նաև