Տավուշի մարզկենտրոն Իջևանի Սահմանադրության հրապարակը այսօր լեփ-լեցուն էր։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվել էր քայլերթ՝ դեպի եղեռնի հուշահամալիր։
Քայլերթին մասնակցում էին ՏԻՄ ոլորտի ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ, զինվորականներ։ Երթի մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշակոթողին:
Վերջինիս հարևանությամբ գտնվող Իջևանի պատմաերկրագիտական թանգարանն իր հերթին կազմակերպել էր ոճրագործությունը դատապարտող ցուցահանդես։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Առավոտի