Լրահոս
Օրվա լրահոսը

Չաղավաղել Ապրիլի 24-ի խորհուրդը, մոռանալ զոհի հոգեբանությունը․ սյունեցիների մտորումները

Ապրիլ 24,2022 22:31

Ապրիլի 24-ի վաղ առավոտից մեծ ու փոքր կապանցիներ խմբերով  բարձրանում են Բաղաբուրջ բնակավայր, որտեղ էլ գտնվում է Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը։

Աշխարհագրագետ Արսեն Գրիգորյանը ցավում է, որ այսօր աղավաղվել է Ապրիլի 24-ի խորհուրդը։ Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին կայացած ջահերի երթին՝ նա համոզված է, որ նման կոչեր պետք չէր հնչեցնել։ «Տարիներ շարունակ՝ լռությամբ, մեր խոնարհումը, մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Ցեղասպանության նահատակներին, գուցե եւ՝ հաղորդակցվում մեր անմեղ զոհերի հետ։ Ուղղակի անընդունելի է, երբ ջահերի երթի ժամանակ այնպիսի կոչեր էին հնչում, որ ըստ իս՝ քաղաքական պայքարի ենթատեքստ էր պարունակում։ Սա  դաժան էր մեր  ժողովրդի համար,  մենք արժանի չենք դրան։ Կարծում եմ՝  ժողովուրդը լավ պատկերացնում է օրվա խորհուրդը։ Կուզեի հետայսու նման ձեւով այլեւս չլիներ ջահերի երթը ու դա չանեին այն մարդիկ, ովքեր օրենսդիր մարմնում բարձր պաշտոններն են զբաղեցնում»,-ասում է Արսեն Գրիգորյանը։

«Ողջ մնալու արվեստը» (ՈՄԱ) հասարակական կազմակերպությունը եռօրյա ճամբար է կազմակերպել Կապանում (ճամբարի մասին կպատմենք առաջիկայումԱԴ)։  Ճամբարի մասնակիցները եւս իրենց հարգանքի տուրքն ու խոնարհումը մատուցեցին 1915 թվականի ապրիլի 24-ի զոհերի հիշատակին։ Նրանցից մեկը Մոնիկա Բակունցն է։ Ապագա միջազգայնագետը կարեւորում է ցեղասպանության ճանաչումը։ «Հայաստանն իր արտաքին քաղաքական հայեցակարգում մեծ տեղ է տալիս Ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Ոզում եմ մեջբերել Վազգեն Սարգսյանի խոսքերից՝ չեմ ուզում, որ հայերը, Հայաստանը առհասարակ մազապուրծ, փախածի հոգեբանությամբ ապրեն, որպես ազգ՝ պիտի կայանանք, զարգանանք, որովհետեւ միայն արտաքին լավ հայեցակարգ ունենալով, արտաքին լավ հարաբերություններ այլ երկրների հետ ունենալով՝ պիտի հասնենք այդ նպատակին։ Ցանկացած հայ իր ուժերի չափով ամեն ինչ պիտի անի,  որպեսզի հասնենք ցեղասպանության ճանաչմանը»,–համոզված է Մոնիկան։

11-րդ դասարանցի Նունե Բաբայանը Գորիսի տարածաշրջանի Հալիձոր գյուղից է։ Վստահ է՝ Ապրիլի 24-ը երբեք չի ջնջվելու մեր հիշողությունից։ «Ամեն տարի պետք է հիշել այս օրը, բայց չպետք է հիշենք ու սգանք, որ անցել ենք ցեղասպանության միջով, այլ հիշենք ու հասկանանք՝ ինչ է պետք անել, որ այլեւս չկրկնվի ցեղասպանությունը։ Զոհի հոգաբանությունը պետք է աստիճանաբար սկսենք հանել մեր միջից»,-մեզ հետ զրույցում նշեց Նունեն։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930