«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ինձ հրավիրեց, որպեսզի ձեւավորեմ 2022 թ․ «Ավրորայի» հերոսների խորանը՝ անգլերեն եւ հայերեն, ես էլ սիրով համաձայնեցի, բայց չգիտեի, թե ինչ պետք է անեմ, քանի որ ոչ ձեւավորող եմ, ոչ գրաֆիկ, ոչ էլ նկարիչ, ես քանդակագործ եմ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Ավետիսը՝ ցույց տալով «Ավրորայի» հերոսների հիշողությունների մատյանը:
«Շատ դժվար էր խումբ հավաքելը, նաեւ ժամանակն էր քիչ, դրա համար որոշեցի ռիսկի դիմել եւ անել իմ առաջարկը: Ես վերցրի Գանձասարի մուտքը, դուռը՝ դեպի մաքրություն, դեպի ճշմարտություն տանող դուռն է: Սովորաբար հայկական եկեղեցիներում այն այսպես է ներկայացվում՝ երկու սյան վրա մուտք, ու հավերժության նշանի պես «Ավրորայի» լոգոն:
Սա քանդակային լուծում ունի, ոչ միայն գիրք է, այլեւ ասես հարթաքանդակ լինի, իսկ վերեւից ընկնող լույսի միջոցով նաեւ լույսի ներկայություն կա… Կարծում եմ ճաշակ կա այստեղ, ստացվել է, հայկականություն կա եւ ժամանակակից մեոտեցում, կա համարձակություն: Ամենակարեւորը սա կրկնօրինակ չէ, իմ ինտերպրետացիան է»,-իր աշխատանքն այսպես ներկայացերց Վիգեն Ավետիսը:
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է սա նախադեպ դառնա, եւ ինքը նաեւ գրքեր ձեւավորի: «Հուսով եմ, որ ոչ, որովհետեւ ես քանդակագործ եմ, ինձ համար ավելի հեշտ է քարի վրա աշխատելը, քան մագաղաթի»,-ասաց Վիգեն Ավետիսը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ