Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմիր Սյոնմեզի՝ «Վիրավոր արծվի ձագը» գիրքը տպագրվել է հայերենով

Ապրիլ 24,2022 20:06

Թուրքիայում պայքարի տարիներին հալածանքների և խոշտանգումների պատճառով մեզ պես արտագաղթել հարկադրված և 1990 թվականից Ժնևում իր պայքարը որպես գրող, լրագրող և մարդու իրավունքների պաշտպան շարունակող մեր ընկեր Դեմիր Սյոնմեզին ի սրտե շնորհավորում ենք՝ նրա ամբողջ գործունեության պսակը դարձած «Վիրավոր արծվի ձագը» վերնագրով անգլերեն և ֆրանսերեն լեզուներով հրատարակված աշխատության համար:

Դեմիր Սյոնմեզը 2020 թ․ 40 օր շարունակ ուշադիր հետևելով պատերազմին՝ հավաքել է Արցախյան պատերազմի և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին լուսանկարները և դրանք զետեղել «Վիրավոր արծվի ձագը» գրքում՝ որպես պատմական փաստաթուղթ։

Դեմիր Սյոնմեզը գտնվում է Հայաստանում իր գրքի հայերեն-անգլերեն հրատարակությունը 1915 թվականի ցեղասպանության տարելիցին՝ ապրիլի 24-ին ներկայացնելու նպատակով, գիրք, որն առաջին անգամ հրատարակվել էր Սոֆիայում։

Ներկայացնում եմ նրա ուղարկած կարճ նշումներով տեղեկատվությունը.

«1978-ից 1982 թվականներին բազմիցս ձերբակալվել եմ իմ քաղաքական գործունեության պատճառով և դաժան կտտանքների ենթարկվել։ Այդ ընթացքում ինձ հինգ անգամ բռնել են ու գցել Ուլուջանլարի, ապա՝ Մամաքի բանտեր։ Նախ Անկարայում, ապա Մամաքի բանտում ինձ երեք շաբաթ Ռաջի Թեթիքի հրամանով տանջել են Ա բլոկի խցում»։

«1992-1990 թթ․ սովորել եմ նախ Հաջեթթեփեի, հետագայում էլ Անադոլու համալսարանի տնտեսագիտության բաժնում: Երբ կալանքի տակ գտնվողների անհետացումների ու չբացահայտված սպանությունների թիվն ավելացավ, լքեցի երկիրը և ապաստան խնդրեցի Շվեյցարիայում։ Իմ ապաստանի դիմումը բավարարվեց միայն 10 տարի անց՝ 2000 թ․»։

«Մինչ սպասում էի, որ իմ ապաստանի հայցումն ընդունվի, 1994 թ․ մի խումբ ընկերների հետ ստեղծեցինք Ժնևի Ժողովրդական տունը, և մինչև 2006 թ․ ակտիվորեն ղեկավարում էի այդ ասոցիացիան»:

«Ժողովրդական տանը գործունեությանս պատճառով մի քանի անգամ թուրք գործակալությունների և ֆաշիստների կողմից սպառնալիքներ եմ ստացել»։

«1994 թ․ մինչ օրս «Özgür Politika», «Evrensel», «Artı Gerçek», «Ermeni Haber», «Le Courrier» և «Tribune de Genève» թերթերում և կայքերում, ինչպես նաև իմ սեփական բլոգում ավելի քան 1600 նորություններ և հարցազրույցներ են հրապարակել»։

«2006 թ. հետո որպես իմ գործունեության հիմնական ոլորտ ընտրել եմ լրագրությունը, որով զբաղվում եմ մինչ օրս։ 2016-2019 թթ․ այցելել եմ Հարավային Քուրդիստան ու Ռոժավա և հարցազրույցներ արել այնտեղ:

«Առաջին գիրքս լույս է տեսել 2016 թ․՝ «Ազգերի հրապարակ / Ժողովուրդների հրապարակ» վերնագրով։ Լուսանկարչական ցուցահանդեսը, որ բացեցի ՄԱԿ-ի հրապարակում այս գրքի լուսանկարներով, դիվանագիտական ​​ճգնաժամ առաջացրեց Թուրքիայի և Շվեյցարիայի միջև: Թուրքիայի կառավարությունը երկու անգամ դիմել է Շվեյցարիային՝ ինձ Թուրքիա արտահանձնելու համար»։

«Իմ երկրորդ գիրքը «Genève Confinée»-ն էր, որը հրատարակվել է 2021 թ․ և վավերագրում է կորոնա համաճարակի շրջանը լուսանկարներով… Ցուցահանդեսը, որի լուսանկարները տեղ են գտել այս գրքում, գտնվում է Ժնևի լճի ափին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կենտրոնի Պալե Ուիլսոնի դիմաց, վեց անգամ հարձակման է ենթարկվել»:

Ժնև քաղաքը, որտեղ Դեմիր Սյոնմեզը պայքարում է ավելի քան երեսուն տարի, նաև այն վայրն է, որտեղ հայ հեղափոխականները 1887 թվականին հիմնել են Օսմանյան կայսրության առաջին սոցիալիստական ​​կուսակցությունը՝ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը։

Քաղաք, որտեղ Դեմիր Սյոնմեզն էլ իր աքսորի որոշակի փուլից հետո շարունակեց իր պայքարը որպես հայ լրագրող …

Ինձ ուղարկած հաղորդագրության մեջ մի գրություն էլ կա, որտեղ շատ լավ բացատրվում է, թե ինչու Դեմիր Սյոնմեզը վտանգի ենթարկեց կյանքը՝ իր «Վիրավոր արծվի ձագը» գրքի համար Արցախի պատերազմը նկարելու նպատակով, որը հայերեն-անգլերեն լույս կտեսնի հաջորդ շաբաթ՝ Երևանում.

«Հայ լինելս իմացա միայն 50 տարեկանում, Շվեյցարիայում։ Հայրս ինձ հյուր էր եկել։ Նրան հարցրեցի, թե ինչու՞ էր մայրս մեզ վրա բարկանալիս «տերտերի թոռները» գոռում։ Նա էլ ասաց, որ մենք ծագումով հայ ենք, և որ իր պապը Բինգյոլ-Քղի գավառի գյուղերից մեկի քահանան էր։ Երբ հարցրի, թե ինչո՞ւ է մինչև հիմա մեզնից թաքցրել դա, նա պատասխանեց՝ «Եթե իմանային, որ հայ ես, քեզ կենդանի կթողնեի՞ն»։

Դեմիր Սոնմեզը ծնվել և մեծացել է Թուրքիայում, ունի հայկական և քրդական ծագում։ 70-ական թվականներից սկսած` մի քանի անգամ ձերբակալվել է թուրք իշխանությունների կողմից` քաղաքական ակտիվության համար։ 1990-ականներին տեղափոխվել է Շվեյցարիա և ստացել քաղաքական ապաստան։ Ժնևում շարունակում է իր հասարակական գործունեությունը, ինչպես նաև ճանաչում է ձեռք բերել որպես լուսանկարիչ։
Մի քանի անգամ նա մեկնել է Սիրիա և Իրաք` ներկայացնելու քրդերի ազատագրական պայքարը ահաբեկիչների դեմ։ 2020 թվականի հոկտեմբերին ուղևուրվել է Արցախ, ուր մնացել է մինչ պատերազմի ավարտը։ Պատերազմի օրերին արված նրա լուսանկարները ներկայացվել են Եվրոպայի լայն հանրությանը` մի շարք ցուցահանդեսների ընթացքում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930