«Հայի խաչը ամբողջ ժողովուրդն է տանում, այլ ոչ թե որեւէ անհատ՝ անկախ նրա զբաղեցրած դիրքից»,-Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության հուշակոթողի մոտ Aravot.am-ին ասաց տղամարդը, որը երեկ էլ մասնակցել էր «Զարթնիր, Լաո» խորագրով ջահերով երթին:
Նաեւ ավելացրեց, որ ժողովուրդը երբեք չի համակերպվի Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու մտքին:
Կարդացեք նաև
«Տասնյակ հազարավոր հայեր երեկ միացել էին ջահերով երթին, որը նաեւ ի պաշտպանություն Արցախի քայլերթ էր: Այսօր էլ հարյուր հազարավորները այստեղ՝ Ցեղասպանության հուշահամալիրում, հարգանքի տուրք են մատուցում մեր նահատակների հիշատակին: Ու ժողովրդին անտեսել չի կարելի»,-ասաց մեր զրուցակիցը, որը գերադասեց ներկայանալ որպես Հայաստանի քաղաքացի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ