Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որը ևս մեկ անգամ հաստատում է Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի պատմության հպարտ էջերի վկայությունն է՝ օգնելով փրկել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրածներին Ամերիկայի աննախադեպ մարդասիրական միջամտության միջոցով։
«Այսօրվա հայտարարությունը հիմնավորում է, որ Հայոց ցեղասպանությունը ամերիկյան արձանագրության և պատմության հիմնարար մասն է»,– հայտարարեցին Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը:
«Մինչ մենք հիշում և հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և վերապրածներին, հայերն ամենուր կանգնած են Արցախի ժողովրդի կողքին և կոչ են անում միջազգային հանրությանը և դրա համապատասխան կառավարություններին արդյունավետ միջոցներ ձեռնարկել ցեղասպանություն կանխելու համար, լինի դա հայերի, թե որևէ այլ ազգի, կրոնական խմբի կամ այլ ժողովրդի դեմ, ովքեր պաշտպանված են միջազգային իրավունքով»,- շարունակեցին նրանք։
Համագումարը գնահատում է նախագահ Բայդենին՝ ամերիկյան և երկկուսակցական հիմնական արժեքները փոխանցելու համար, ինչպես նաև հիշում է նախագահ Ռոնալդ Ռեյգանի Հոլոքոստի վերաբերյալ հայտարարությունը 1981թ.-ի ապրիլի 22-ին, երբ նա անդրադարձավ «հայերի ցեղասպանությանը դրանից առաջ»: Որքան շատ երկրներ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, այնքան դա կօգնի Թուրքիային հաշտվել իր անցյալի հետ, և մենք ողջունում ենք Գարո Փայլանին՝ թուրքական խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ ներկայացնելու համար, հատկապես այն ժամանակ, երբ Թուրքիայի արտգործնախարարը ծաղրեց հայերին ռասիստական և ահաբեկչական «Գորշ գայլեր»-ի նշանով` մերկացնելով Էրդողանի վարչակարգի իրական էությունը և էլ ավելի կարևոր դարձնելով նախագահ Բայդենի վերահաստատման քայլը:
Կարդացեք նաև
Մինչ մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը, Ամերիկայի հայկական համագումարը խորապես մտահոգված է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի չլուծված ճակատագրով։ Կա միայն երկու երկիր, որոնք ակտիվորեն ժխտում են Հայոց ցեղասպանությունը, և դրանք նույն երկու երկրներն են՝ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք 2020թ.-ին դաժան պատերազմ մղեցին Արցախի հայ ժողովրդի դեմ՝ հիմքեր և պայմաններ ստեղծելով մի երևույթի համար, որը սպառնում է դառնալ Հայոց ցեղասպանության հաջորդ փուլը:
1915թ.-ի ցեղասպանության դասերն ինքնին ակնհայտ են, ինչպիսին է նաև Թուրքիայի շարունակական ժխտողական արշավը: Կործանիչ պատերազմի մեքենայի ողորմածությանը թողնված անպաշտպան ժողովուրդը լուրջ վտանգի տակ է: Ադրբեջանի կառավարությունը հստակորեն հասկացրել է, որ մտադիր չէ հարգել մի համայնքի գոյությունը, որն արմատավորված է այն հայրենիքում, որը հազարամյակներ շարունակ բնակեցրել է: Նրա բոլոր հայտարարությունները կրկնում են Արցախի գոյությանը վերջ դնելու նպատակը։ Այս քաղաքականության իրական հետևանքները բացատրություն չեն պահանջի, եթե այն սկսի իրագործվել:
Միջազգային հանրությունը համախմբվել է Ուկրաինայի հարցի շուրջ և զինում է նրա ժողովրդին՝ պաշտպանվելու համար: Արցախցի ժողովուրդն ավելի պակասին չի արժանի: Ո՛չ ուկրաինացիների, ո՛չ արցախահայերի ճակատագրերը դատարկության մեջ չեն տեղի ունենում: Գոյություն ունի նախորդող երկար և արյունալի պատմություն, որը հիմք է դրել այն ամենի համար, ինչը ծավալվում է: Հավանականությունները, սակայն, նույնը չեն արցախահայերի համար։ Նրանք արժանի են այնքան պաշտպանության, որքան հարձակման ենթարկվող ցանկացած այլ ժողովուրդ, և մասնավորապես նրանց դեպքում, չի բացառվում ամբողջական վտարումը և սեփականազրկումը ներկա պայմաններում:
Ցեղասպանության իրագործման բազմաթիվ եղանակներ կան։ Այն միշտ չէ, որ վրա է հասնում որպես անվերահսկելի բռնության մեկ դրվագ: Այն կարող է նույնքան արդյունավետորեն սողալ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, մինչև որ նույնքան հիմնովին չմարի համայնքի կյանքը:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ