Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հուզիչ տեսարան՝ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում

Ապրիլ 24,2022 18:45

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, որտեղ առավոտյան պատարագ մատուցվեց Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ականատես եղանք հուզիչ մի տեսարանի․ հավատացյալների շարքերում էին մեծ թվով զինծառայողներ։ Ժամանակ առ ժամանակ կարելի էր տեսնել նրանց հուզմունքը, մտահոգ հայացքները։

Պատարագի ժամանակ հնչեց այն միտքը, որ պառակտում կա հայ հասարակության մեջ, անհրաժեշտ է համախմբվել, սակայն ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջ։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում  ասաց․ «Մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործությունները դատապարտելի են բոլոր ժամանակներում։

Նախորդ դարի սկզբին տեղի ունեցած հայերի բնաջնջումն ապտակ էր քաղաքակիրթ հանրությանը և ցավով պետք է արձանագրել, որ նախորդ ժամանակաշրջանների դատապարտումները և բարձրաձայնումները բավարար չէին, որովհետև մենք այսօր՝ ի լուր աշխարհի, պիտի շարունակենք խոսել Հայոց Ցեղասպանության մասին, որը հիմք կհանդիսանա հետագա վայրագությունների կանխարգելման համար»։

Մարզպետի խոսքով՝ հետևողական գործողություններով պիտի կարողանանք հասնել պատմական արդարության վերականգմանը։

«Մազապուրծ եղած ժողովրդի համար կարևոր է պատմական արդարությունը, և սա է միակ պաճառը, սա է աշխատանքի միակ ուղին, որ հաճախ և հնարավորինս բարձր ամբիոններից խոսենք այն ոճրագործությունների մասին, որոնք դրոշմված են մարդկության ճակատին»,-ասաց  մարզպետը։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի համոզմամբ էլ կգա այն ժամանակը, որ ոճրագործները կպատժվեն, իսկ ամբողջ  աշխարհը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930