Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այսօր մենք կանգնած ենք բոլոր հայերի կողքին. Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի հայտարարությունը

Ապրիլ 24,2022 18:26

Այսօր՝ ապրիլի 24-ին Իտալիայի Միջխորհրդարանական միության Իտալիա-Հայաստան բարեկամության խումբը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.

«Արդեն 107 տարի է անցել հայ ժողովրդի ցեղասպանությունից, ողբերգություն, որը մենք չենք կարող և չպետք է բացարձակապես մոռանանք: Պատմության մութ պահերը մոռանալ նշանակում է թույլ տալ, որ դրանք կրկնվեն։ Հիշողությունն է մարդկության դեմ բարբարոսության և վայրագության հակաթույնը, ուստի և հիշելը պարտականություն է: Ըստ այդմ, որպես Իտալիայի Հանրապետության խորհրդարանականներ, ուրախ ենք, որ Պատգամավորների պալատը 2019 թ. միաձայն ընդունել է բանաձև, որը ճանաչում է հայ ժողովրդի ցեղասպանությունը. Այսօր մենք կանգնած ենք բոլոր հայերի՝ մասնավորապես Իտալիայի հայկական ընկերությունների ու համայնքի կողքին՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի»:

Սենատորներ՝ Պաոլա Բինետտի, Ստեֆանո Բորգեզի, Ռոբերտո Կալդերոլի, Իզաբելլա Ռաուտի
Պատգամավորներ՝ Ումբերտո Բուռատտի, Լաուրա Կավանդոլի, Յարի Կոլլա, Ուգո Կապելլաչչի, Ջուլիո Չենտեմերո, Վիտո Կոմենչինի, Ռոբերտո Ֆեռռարի, Պաոլո Ֆորմենտինի, Եվա Լորենցոնի, Ալվիզե Մանիերո, Ելենա Մուրելլի, Տուլլիո Պատասսինի, Կատիա Պոլիդորի, Ալբերտո Ռիբոլլա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930