Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլևս երբեք»-ի կոչն այսօր ավելի արդիական է, քան երբևէ․ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ միջազգային գործընկերների արձագանքներն ու ուղերձները

Ապրիլ 24,2022 17:36

Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ միջազգային գործընկերների արձագանքներն ու ուղերձները։

“Thousands of victims from the Armenian genocide lie buried and unidentified in the Syrian desert”, the UN Special Rapporteur on extrajudicial, summary or arbitrary executions reported to the General Assembly. She noted that “As in life, the dead may be treated unequally.”

Շվեյցարիայում ՀՀ դեսպանության Twitter-յան էջից. «Հայոց ցեղասպանության հազարավոր զոհեր թաղված և անհայտ են մնացել սիրիական անապատում»,- Գլխավոր ասամբլեային զեկուցել է արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը: Նա նշեց, որ «Ինչպես կյանքում՝ մահացածներն էլ կարող են արժանանալ անհավասար վերաբերմունքի»։

Aujourd’hui l’Armenie commémore le triste anniversaire du 1re #génocide du XXe siècle. Rien de ce qui est inhumain ne doit nous être étranger pour lutter contre le mal. Dans l’épreuve actuelle soutenons #Arménie contre l’agression Azérie.

Ֆրանսիացի սենատոր Բրյունո Ռետայեն այցելել է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր. «Այսօր Հայաստանը նշում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության տխուր տարելիցը։ Ոչ մի անմարդկային բան չպետք է մեզ խորթ լինի չարի դեմ պայքարելում։ Ներկա փորձության մեջ եկեք աջակցենք Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի»:

Gaur apirilaren 24a da, armeniarren aurkako genozidioaren urteurrena.

Aro modernoko lehen genozidioa gertatu zenetetik, 107 urte betetzen dira. 1,5 milioi armeniar hil zituzten.

Nire elkartasun eta babesa Armeniako herriari.

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Twitter-ի իր էջում գրել է. «Այսօր ապրիլի 24-ն է՝ հայերի դեմ իրականացված ցեղասպանության տարելիցը։ Այս դարաշրջանի առաջին ցեղասպանությունից անցել է 107 տարի։ 1,5 միլիոն հայ է սպանվել:

Իմ համերաշխությունն ու զորակցությունը հայ ժողովրդին»:

El genocidio contra el pueblo armenio hundió su violencia sobre una cultura milenaria que siempre ha sabido convivir en armonía con otras culturas. Asesinatos, deportación, persecución. Reconocer el genocidio Armenio para que nunca nada igual vuelva a suceder. #ArmenianGenocide

Իսպանիայի Կոնգրեսի անդամ Անտոն Գոմեզ Ռեինոն Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորրապես նշել է. «Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունն իր բռնությամբ խորտակել է հնագույն մշակույթ, որը միշտ կարողացել է ներդաշնակորեն գոյակցել այլ մշակույթների հետ: Սպանություններ, տեղահանություն, հալածանքներ. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը, որպեսզի նման բան երբեք չկրկնվի»:

El 24 de abril se conmemora en #Armenia y en todas las comunidades armenias de la diáspora el #GenocidioArmenio. Rescato esto que escribí hace algunos años en @elimparciales sobre la destrucción de los armenios del Imperio otomano.

Փորձագետ Ռիկարդո Լուիզ Դե Լա Սեռնան Twitter-ի իր էջում գրել է. «Ապրիլի 24-ին Հայաստանում և հայկական սփյուռքի բոլոր համայնքներում նշվում է Հայոց ցեղասպանության տարելիցը»: Նա նաև տեղադրել է տարիներ առաջ իր կողմից հրապարակված հոդվածը՝ Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի մասին։

Namens het kabinet was ik vandaag in Jerevan voor de jaarlijkse herdenking. De verschrikkelijke gebeurtenissen van 1915 drukken nog steeds hun stempel op Armeense individuen, families en samenleving. Het verdriet van Armeniërs verdient daarom ons respect en onze aandacht.

Հոլանդացի քաղաքական գործիչ Մարտեն ֆան Օյեն Twitter-ի իր էջում գրել է. «Կառավարության անունից այսօր Երևանում էի տարեկան ոգեկոչմանը։ 1915-ի սարսափելի իրադարձությունները դեռևս իրենց հետքն են թողնում հայ անհատների, ընտանիքների և հասարակության վրա։ Ուստի հայերի վիշտն արժանի է մեր հարգանքին և ուշադրությանը»։

We bow in memory of the victims of #ArmenianGenocide | #Cyprus reaffirms its commitment to promote the recognition of truth, the restoration of justice & the prevention of new genocides & crimes against humanity.

Կիպրոսի Արտաքի գործերի նախարությունը Twitter-յան էջում հրապարակում է արել. «Խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կիպրոսը վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու ճշմարտության ճանաչմանը, արդարության վերականգնմանը և նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխմանը»։

Ik heb vanochtend bij het nationaal monument Tsitsernakaberd in Jerevan bloemen gelegd bij de eeuwige vlam, ter nagedachtenis van de 1,5 miljoen slachtoffers die tijdens de Armeense genocide zijn gestorven.

Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ Դոն Սեդարը Twitter-ի էջում նշում է. «Այսօր առավոտյան ես ծաղիկներ եմ խոնարհել Երևանի Ծիծեռնակաբերդի ազգային հուշարձանի մոտ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի»։

Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ.

«107 տարի է անցել Հայոց Ցեղասպանության մեկնարկից, ինչպես նաև 1,5 միլիոն մարդու համակարգված բնաջնջումից: Մենք հարգում ենք զոհերի հիշատակը: Անցյալի սև էջերի հիշատակումը՝ ուղեցույց է ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու համար: Մեր գլխավոր մտահոգությունն է՝ ապահովել խաղաղ ապագա և փոխադարձ հարգանք բոլորի համար»։

Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելարոպուլուի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ.

«Այսօր մենք հուզմունքով և հարգանքով ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, որոնք 107 տարի առաջ անմարդկային կերպով ոչնչացվեցին Օսմանյան կայսրության օրոք։ Այդ ողբերգությունը հանդիսանում է պատմության մութ էջ և հիշեցնում մեզ, թե որչափ կարևոր են կյանքի պաշտպանությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն, ինչպես նաև ազգային, կրոնական ու ինքնության բազմազանության ընկալման ու ըմբռնման ամրապնդման կարևորությունը։ Մեր եղբայրների նկատմամբ իրագործվող խտրականության, բռնության ու ատելության նկատմամբ մշտական զգոնությունն ու արձագանքը բոլորիս պարտքն է՝ ազգերի և ժողովուրդների խաղաղ գոյակցության հիմնական պայմանը»։

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ.

Նիկոսիա, 24 ապրիլի, 2022 թ

«Մեր հայ եղբայրների հետ միասին մենք շարունակում ենք պայքարը։ Հարկավոր է վառ պահել սարսափելի Ցեղասպանության հիշատակը: «Այլևս երբեք»-ի կոչն այսօր ավելի արդիական է, քան երբևէ։ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման արշավն ավելի քան երբևէ օրհասական է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930