Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կիսում ենք 107-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայի քրդամետ կուսակցություն․ Ermenihaber.am

Ապրիլ 24,2022 17:23

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) կենտրոնական գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:

«Կիսում ենք 107-ամյա ցավն ու սուգը» անվամբ հայտարարության մեջ խոսվում է համատեղ ապագայի կառուցման համար անհրաժեշտ քայլերի մասին, որոնց թվում են պատմական ճշմարտությունների հետ առերեսվելը, տուժած ժողովուրդներից ներողություն խնդրելը, ապաքինող արդարության ճանապարհով գնալը:

«107 տարի է անցել Մեծ եղեռնից, որը ծրագրված էթնիկ ինքնության ու հավատքի ցեղասպանություն էր: Այն սկսվել էր 1915-ի ապրիլի 24-ին 200 հայ մտավորականներին մահվան ուղարկելով: Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի աքսորով ու ավելի շատերի համակարգված սպանություններով: Այս քաղաքականությունից ու գործողություններից իրենց բաժինը ստացան նաև այս տարածաշրջանում ապրող մյուս քրիստոնյաները»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվել է, որ տարբերությունները ջնջելու ու միատարր հասարակություն ստեղծելու, մեկ ռասա, մեկ կրոն, մեկ լեզու գաղափարը գերակա դարձնելու, այս հողերում տարբեր ժողովուրդների ու կրոնների գոյությունը մոռացնել տալու նպատակը ցավալիորեն այն օրերից հասել է մինչև մեր օրեր:

Շեշտվել է նաև, որ «այս հողերը ամայացրած» ամոթալի երևույթների հետ առերեսման հետաձգումը չի նպաստում հասարակական համերաշխության ու իրականության մասին խոսակցություն բացելուն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930