Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին՝ նորմա՞լ է, որ ՊՆ-ն վաճառում է իր գույքը, այդ թվում՝ զորամասեր, պատասխանեց՝ պետության կողմից ՊՆ-ին միջոցներ տրամադրում են, իսկ եթե գույքը Հայաստանի գույքն է, եւ ՊՆ-ն գտնում է, որ տվյալ պարագայում այն ոչ մեկին պետք չէ, գործածության համար անարդյունավետ է, ի՞նչ անի․«Օրինակ, մենք ՔԿՀ-ներ ունենք փակված, եթե դրանց գույքը վաճառվի, դրա մեջ որեւէ մեկը խնդիր տեսնելո՞ւ է: Դա Հայաստանի գույքն է, ոչ թե ՊՆ-ի»։
Լրագրողի հարցին՝ նախկինում նման նախադեպ եղե՞լ է, փոխնախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ նախկինում էլ նման բան եղել է: Ես էդպես հստակ չգիտեմ, բայց եթե հարցում անեք, միգուցե ձեզ պատասխանեն, որ եղած լինի»:
Ի՞նչ է արվում մեր բանակն ուժեղացնելու համար՝ Հայաստանն օրհասական վիճակում է, փոխնախարարը պատասխանեց. «Այդպես տրագեդիկ մի ներկայացրեք, օրհասական վիճակում չենք եւ ամեն ինչ արվում է։ Մեր բարեփոխումներն արդեն մեկնարկել են, եւ այն, ինչ արվում է, արվում է ուժեղ բանակ ունենալու համար: Արդյուքները կտեսնեք այն ժամանակ, երբ կուզեք տեսնել: Երբեմն մարդիկ կամ քաղաքական ուժեր կան, որ չեն ուզում տեսնել»:
Բնագծերի կահավորման մասին հարցին ի պատասխան էլ Սարգսյանն ասաց՝ բնագծերի կահավարումը երկարատեւ պրոցես է․« Գիտք, որ վերջին պատերազմի հետեւանքով սահմանի փոփոխություններ են տեղի ունեցել: Բնականաբար, նոր բնագծեր, նոր զբաղեցրած դիրքերը դրանք ժամանակ պահանջող պրոցեսներ են: Դուք տարիներ շարունակ տեսել եք, որ բնագծերը կառուցվել են, վերակառուցվել են, արդիականացվել են: 1,5 տարվա ընթացքում, եթե համեմատական տանենք, ահռելի աշխտանք է իրականացվել զինվորների սոցիալական, անվտանգային խնդիրները լուծելու ուղղությամբ: Բնականաբար, արդարացի կլինի, եթե ինչ-որ տեսնեն, որ խնդիրներ կան: Խնդիրներ կարող են լինել։ Ամեն ինչ արվում է»:
Կարդացեք նաև
Արդյո՞ք ժամանակակից զինատեսակներ գնվում են, այս հարցին ի պատասխան էլ Սարգսյանն ասաց, որ նման հարցին ցանկալի չէ պատասխանել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ