Համացանցում տեղեկատվություն էր տարածվել՝ «Պռոշյանցի մուլտո» մականվամբ անձի կողմից մի երիտասարդի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է այդ անձի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Մասիսի բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Նա ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ