Լրահոս
Օրվա լրահոսը

Անտարբերությունը կանաչ լույս է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ իրենց հանցավոր նպատակները շարունակաբար կյանքի կոչելու․ ԱՀ ՄԻՊ

Ապրիլ 24,2022 12:48

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայոց ցեղասպանությունը պատմական որոշակի ժամանակահատվածում մեկ դրվագով իրականացված մարդկության դեմ ուղղված հանցագործություն չէ, այն թուրք-ադրբեջանական տանդեմի մշտական նպատակն է, որն արտահայտվել է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում, 20-րդ դարավերջին Խորհրդային Ադրբեջանի տարբեր բնակավայրերում և Արցախում, 2020 թվականի աշնանը Արցախում։

Այն հայերին և հայկականությունը ոչնչացնելու միևնույն շարժառիթներով, հայատյացության ու հայերի նկատմամբ ամբողջական անհանդուրժողականության միևնույն գաղափարախոսությամբ, խոշտանգումների, կտտանքների, սպանությունների, ունեզրկման ու հայրենազրկման միևնույն գործիքակազմով երկու թուրքական պետությունների կողմից համակարգված, հետևողականորեն իրականացվող քաղաքականություն է։

Ժխտողականությունը, տարբեր երկրների, միջազգային կառույցների պատասխանատուների անհամարձակությունն ու քաղաքական-տնտեսական շահերով պայմանավորված անտարբերությունն էլ կանաչ լույս է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ իրենց հանցավոր նպատակները շարունակաբար կյանքի կոչելու։

Իսկ հայերիս համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ավելի քան մեկ դար անց էլ մնում է արդարության վերականգնման մշտական ձգտման վկայություն, որը զիջման ենթակա չէ։
Հիշում եմ և պահանջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930