ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեն, ինչպես ամեն տարի՝ ապրիլի 23-ին, կազմաերպել էր ջահերով երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիր։ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»՝ բացականչում էին երթի մասնակիցները։
Ջահերով երթին մասնակցում էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ծննդով կապանցի Աննա Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ վերջերս ընդդիմադիր պատգամավորների՝ կապանցիների հետ հանդիպման ժամանակ Աննա Գրիգորյանը խոստացել էր հաճախակի հանդիպել կապանցիների հետ։
Կարդացեք նաև
Աննա Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել Կապանում կայացած ջահերի երթից։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ