«Ճիշտ չէ այդ տեղեկությունը»,- հարցին՝ արդյոք ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Ծիծեռնակաբերդի ճանապարհը փակելու եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առջև, Ջահերով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում պատասխանեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտնեց՝ քաղաքացիներն այս օրերին շատ են դիմել իրենց, որ եկեք փակենք և թույլ չտանք Նիկոլ Փաշինյանի մուտքը Ծիծեռնակաբերդ։ Այնուհետև շեշտեց․ «Ինքը թող իմանա, եթե հենց հիմա որոշում կայացնեի, ինքը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ։ Բայց էսօր այդ օրը չէ։ Այս օրը խորհուրդ ունի, այս օրն ուրիշ նպատակ ունի, հետևաբար այդ խոսակցությունները տեղին չեն։ Բայց թող ինքը իմանա, նայի այս ժողովրդին ու հասկանա, որ եթե որոշեինք, ինքը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ։ Նորից եմ ասում՝ այսօր այդ օրը չէ։ Մեր պայքարը շարունակում ենք ապրիլի 25-ից։ Հստակ է, թե այս ամենի վերջն ինչ է լինելու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ