«Ցնդաբանություն է կարծել, որ այս կարգի միջոցառումները կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել»,- լրագրողների հիշեցմանը՝ ՀՀ իշխող ուժի ներկայացուցիչները կարծիքներ են հայտնում, թե ներպետական հավաքները, բողոքի ակցիաները կարող են պատերազմի պատճառ դառնալ, այսպես արձագանքեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։
Նա ևս մասնակցում էր Ջահերով երթին։ Հավաքների՝ պատերազմական իրավիճակների պատճառ դառնալու մասին կարծիքների առիթով Տիրան Խաչատրյանը մանրամասնեց․ «Սրանք ներպետական խնդիրներ են, եթե կան որոշակի նկրտումներ ունեցող հարևաններ կամ պետություններ՝ ոչ հարևան, ունեն իրենց ծրագրերը, թե պետության ներսում ինչ է կատարվում, ինչի համար է կատարվում, իրենց համար նշանակություն չունի։ Ընդամենը կարող է նպաստավոր պայմանների պահը համընկնել դրա հետ։ Բայց ասել, որ դա հակառակորդի, թշնամու ջրաղացին ջուր լցնելու միտում ունի, միանշանակ այդպես չէ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ