Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պահանջեք Նիկոլ Փաշինյանից թող հրապարակի, թե 2019-ին իրենք ինչ են առաջարկել, և ընդհանրապես իր համար որն է նշաձողը»․ Սերժ Սարգսյան

Ապրիլ 23,2022 21:10

«Այսինքն՝ ինչո՞ւ պետք է չմասնակցեի»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց այն հարցերին՝ թե ինչու է որոշել մասնակցել Ջահերով երթին։

Դիտարկմանը՝ չի՞ կարծում, որ իր մասնակցությամբ այն քաղաքականացվում է, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Այսինքն՝ ես քաղաքացի լինելուց հրաժարվե՞լ եմ։ Քաղաքականությունը մի բան է, քաղաքացի լինելը՝ երկրորդ։ Ցանկացած քաղաքական գործիչ ինքն առաջին հերթին պիտի լինի քաղաքացի»։

Լրագրողները հիշեցրին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Արցախի նշաձողն իջեցվել է և հարցրին՝ իր առաջ նման պահանջ դրվե՞լ է, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ոչ։ Ի՞նչ է նշանակում դա։ Ես կարծում եմ՝ նման հարցերին ոտքի վրա պատասխանելն այնքան էլ հարիր չէ, այնուհանդերձ, Ադրբեջանն էլ չէր ուզում 1988-ից սկսած ընդհանրապես որևէ նշաձողի մասին խոսել։ Արդյոք դա ինչ-որ մի փաստ է, որը մեզ պիտի ստիպեր հրաժարվե՞լ մեր նպատակներից։ Իհարկե, ոչ։ Բոլոր այդ փաստաթղթերը կան։ Դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանին թող հրապարակի, թե 2019-ին իրենք ինչ են առաջարկել, և ընդհանրապես իր համար որն է նշաձողը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930