Երբ բնությունը սիրում ես ոչ միայն խոսքերով և հոգ ես տանում` անկախ նրանց, թե երկրագնդի որ ծայրում ես գտնվում:
Հայաստան ժամանած ռուս էկոակտիվիստները նախաձեռնել և այսօր առավոտյան մաքրել են Հրազդանի կիրճը։ Խմբին միացել են նաև տասնյակ հայ քաղաքացիներ:
Շնորհակալ ենք նման օրինակելի նախաձեռնության համար։ Նման նախաձեռնությունները քաղաքացիական բարձր գիտակցության օրինակ են իրենց միջավայրի նկատմամբ անտարբեր շատ քաղաքացիների համար։
Սիրելի՛ քաղաքացիներ, խնամքով վերաբերվեք Հայաստանի չքնաղ բնաշխարհի յուրաքանչյուր անկյունին։
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ