Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռակողմ համաձայնագրում արձանագրված բոլոր դրույթները պետք է անշեղորեն կատարվեն»․ Սերգեյ Կոպիրկինը՝ Փառուխի դեպքերի մասին

Ապրիլ 23,2022 18:03

«Մեր դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ հայտնել ենք։ Եռակողմ համաձայնագրում արձանագրված բոլոր դրույթները պետք է անշեղորեն կատարվեն»,-Հաղթանակի զբոսայգում «Հիշատակի այգի» խորագրով միջոցառման ժամանակ ի պատասխան լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Փառուխում իրավիճակը, այսպես պատասխանեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նշենք, որ Հաղթանակի զբոսայգում ստեղծվեց «Հիշատակի այգի» և 150 ծառ տնկվեց՝  Հայրենական Մեծ պատերազմի նահատակների հիշատակին նվիրված։

Կրկին անդրադառնալով Փառուխում ստեղծված իրավիճակին՝ Սերգեյ Կոպիրկինը նշեց՝ ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշմանն ավելացնելու ոչինչ չունի․ «Ես հիմա չեմ ուզում ինձ վրա վերցնել պատասխանատվություն և տալ գնահատականներ։ Մեր դիրքորոշումը ոչ մեկ անգամ ենք մենք հայտնել, ՌԴ ԱԳՆ-ն, ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրա մասին բազմիցս հայտնել է»։ Ըստ դեսպանի՝ ՌԴ խաղաղապահների առաքելությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը․ «Ինչ վերաբերում է խաղաղապահների թվին, ապա դա որոշված ​​է եռակողմ պայմանագրերով»։

Լրագրողները հիշեցրին ռուս խաղաղապահների նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները,  ՌԴ դեսպանն ասաց․ «Խաղաղապահներն անում են այն, ինչ իրենցից է կախված, որ ռեգիոնում խաղաղություն ու կայունություն պահպանեն։ Դա բոլորի կողմից է ընդունված, որ ռուս խաղաղապահներն ունեն ամենակարևոր դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցում։ Դա ոչ մեկ կասկածի տակ չի դնում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930