Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ այսօր մշտապես վտանգված է Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը․ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ միջազգային գործընկերների արձագանքներն ու ուղերձները

Ապրիլ 23,2022 17:51

Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ միջազգային գործընկերների արձագանքներն ու ուղերձները

Ֆրանսիա

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Դյուման Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, ասված է. «Երեկ Նիմում մասնակցեցի «1915 ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հրապարակի» բացման արարողությանը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացմանը։ Երբեք չենք մոռանա այն ողբերգությունները, որոնց միջով անցել է այս հազարամյա ժողովուրդը»:

Ֆրանսիացի պատգամավոր Միշել Հերբիլլոն Twitter-ում գրառում է կատարել, որում նշված է. «Այսօր, ինչպես ամեն տարի, ներկա էի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը»:

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը Twitter-ում գրել է. «Այս գիշեր Մարսելում Ֆարոն լուսավորել է ի հիշատակ 1,5 միլիոն հայերի, որոնք խոշտանգվել, տեղահանվել, բանտարկվել և սպանվել են ռասիստ առաջնորդների ցեղասպան խելագարության պատճառով:

Եկեք այսօր խոստանանք, որ այլևս երբեք թույլ չենք տա, որ ազգայնականության վայրենի գազանը գլուխ բարձրացնի»:

Ֆրանսիացի սենատոր Քրիստիան Կամբոնը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշված է. «Հուզիչ հավաք 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող կոթողի (Խաչքարի) առջև՝ Հայաստանի դեսպանի ներկայությամբ.

@armembfrance:

Անգամ այսօր Ադրբեջանի կողմից մշտապես վտանգված է Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը»։

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն իր Twitter-յան էջում գրել է. «Ավելի քան մեկ դար առաջ Կլեմանսոն գրել է. «Մենք սկսում ենք խոսել Հայաստանի վիլայեթներում նոր ողբերգությւոնների մասին։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում այս բառը: Սա հայերի մեթոդական կոտորածի պաշտոնական էվֆեմիզմն է։» Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերին»:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Twitter-ի իր էջում գրել է. «Այսօր առավոտյան մենք հարգանքի տուրք ենք 107 տարի առաջ իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մենք, ավելի քան երբևէ, պարտավորված ենք նրանց առաջ՝ պաշտպանեուլ Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Ֆրանսիացի սենատոր Բրյունո Ռետայեն Twitter-ի իր էջում նշել է. «Այսօր առավոտյան Լա Ռոշ սյուր Յոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը: Երբեք չմոռանանք, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության խիզախ պահապանն է, և որ նա հաճախ վճարել է դրա համար ամենածանր գինը»։

Ֆրանսիայի Բանյո քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին ներկա են գտնվել քաղաքապետը և այլ ֆրանսիացի քաղաքական գործիչներ:

Ապրիլի 16-ին Ֆրանսիայի Նիմ քաղաքի կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի և հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն։

Նիդերլանդներ

Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ Պիետեր Օմթզիգը Twitter-ի իր գրառման մեջ նշում է. «Ներկա գտնվեցի 107 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը»։

Նիդերլանդացի պատգամավոր Կեես ֆան դեռ Ստայը Twitter-ի իր էջում գրել է. « Այս գիշեր Հաագայում ներկա գտնվեցի 1915 թ-ին սկսված Հայոց ցեղասպանության տպավորիչ ոգեկոչմանը: Որպեսզի չմոռանանք»։

Ապրիլի 20-ին Հաագայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված համերգ, որը կազմակերպել էր Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ Հայաստանի դեսպանության հովանու ներքո։

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ասոցիացիան Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին.

ԱՄՆ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, նշված է. «Թեև Հայոց ցեղասպանության սարսափները երբեք չեն կարող վերացվել, մենք կարող ենք ապահովել, որ ապագա սերունդները երբեք չմոռանան: Ես հպարտ եմ միանալ իմ գործընկերներին՝ որպես #ArmenianGenocideEducationAct-ի հիմնդիր համահեղինակ»։

Հունաստան

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, ասված է․ «Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են։ Ցեղասպանության միջազգային ճանաչման ընդլայնումը մարդկության ընդհանուր հանձնառությունն է»։

Ապրիլի 16-ին Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիված ոգեկոչման արարողություն։

Ներկաները Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին»:

Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասը մասնակցելով Հունաստանի Սալոնիկ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-ամյակին նվիրված միջոցառմանը եւ զետեղելով ծաղկեպսակ անհայտ զինվորի հուշարձանին, կատարել է գրառում` ընդգծելով. «Հույների եւ հայերի միջեւ կապերը բազմապիսի եւ շատ ամուր են։ Երկու ժողովուրդները նաեւ միմյանց են կապված երկու Ցեղասպանություններով` նախ Հայոց Ցեղասպանությամբ եւ դրան հաջորդած պոնտիկ եւ փոքրասիական հույների Ցեղասպանությամբ»։

«Հույների եւ հայերի միջեւ կապերը բազմապիսի եւ շատ ամուր են։ Երկու ժողովուրդները նաեւ միմյանց են կապված երկու Ցեղասպանություններով` նախ Հայոց Ցեղասպանությամբ եւ դրան հաջորդած պոնտիկ եւ փոքրասիական հույների Ցեղասպանությամբ». Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկաս։

Աթենքում ապրիլի 17-ին Ատտիկայի նահանգապետարանը համագործակցությամբ ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի հետ կազմակերպեցին Պատերազմի թանգարանում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական քաղաքական միջոցառումը, որին ներկա էին Հունաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, հայ և հույն հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, ասորական և պոնտական հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ապրիլի 18-ին տեղի ունեցավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի այցը Հունաստանի Կալամատա քաղաք՝ մասնակցելու Կալամատայի քաղաքապետարանի և Կալամատայի Հայերի միության համագործակցությամբ կազմակերպված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին Հունաստանի հայոց թեմի առաջնորդ` գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը, Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսը, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Պերիկլիս Մանդասը, Հունաստանի և Կալամատա քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Գերմանիա

Գերմանիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Պիետեր Օմթզիգը Twitter-ի իր գրառման մեջ նշում է. «Ներկա գտնվեցի 107 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը»։

Արգենտինա

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի շրջանակներում, Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և հովանավորությամբ, 04/19թ. տեղի ունեցավ «Հայաստանը և մարդու իրավունքները» համաժողովը:

Իսպանիա

Իսպանիայի դեսպանության նախաձեռնությամբ Իսպանիայի պետական ռադիոհեռուստաընկերության 2-րդ ալիքը պատրաստել է հատուկ հեռուստառադիոհաղորդում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։

«Հույների եւ հայերի միջեւ կապերը բազմապիսի եւ շատ ամուր են։ Երկու ժողովուրդները նաեւ միմյանց են կապված երկու Ցեղասպանություններով` նախ Հայոց Ցեղասպանությամբ եւ դրան հաջորդած պոնտիկ եւ փոքրասիական հույների Ցեղասպանությամբ». Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկաս

https://www.youtube.com/watch?v=LI1S2ix5J2o

Բրազիլիա

Ապրիլի 18-ին Բրազիլիայի խորհրդարանում քննարկումների ժամանակ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման հայտարարությամբ է հանդես եկել Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ Գիգա Պեյշոտուն, որն իր խոսքում, մասնավորապես, նշել է․ «Չեմ կարող չնշել նաև, որ ապրիլի 24-ին Սան Պաուլոյում պատարագ ենք մատուցելու կաթոլիկ, առաքելական կամ ավետարանական եկեղեցում՝ նվիրված ողբերգական Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին: Հայոց այս ողբերգական ցեղասպանության զոհ է դարձել ավելի քան մեկ միլիոն մարդ»։

Վրաստան

Ս.թ. ապրիլի 17-ին Թբիլիսիի մետրոպոլիտենի «Հավլաբար» կայարանի հարևանությամբ անցկացվեց «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» շարքի հերթական ցուցադրությունը։ Նկարների ցուցադրությունը կազմակերպվել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930