Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը պետք է պայքարի եւ հասնի իր նպատակին՝ Արցախի ինքնորոշման իրավունքին»․ Արթուր Վանեցյան

Ապրիլ 23,2022 16:25

Aravot.am-ն այսօր Ազատության հրապարակում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե ինչ է անելու ջահերով երթից հետո։

«Այսօր ժամը 18-ին հավաքվելու ենք այստեղ՝ Ազատության հրապարակում, որից հետո միանալու ենք ջահերով երթին, իսկ վաղը՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հայտարարված է լռության օր։ Մենք ոչինչ անել չենք նախատեսում, իսկ ապրիլի 25-ի առավոտից նորից կլինենք այստեղ՝ Ազատության հրապարակում եւ կսկսենք ապակենտրոն պայքարի երկրորդ՝ ավելի ակտիվ փուլը»,- պատասխանեց նա։

Հարցին՝ նկատի ունենալով Իլհամ Ալիեւի երեկվա հայտարարությունն այն մասին, որ եթե ընդդիմությունը Հայաստանում իրականացնի իշխանափոխություն՝ Ադրբեջանը չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ մտավախություն կա՞, որ Ադրբեջանը կամ Թուրքիան այս դեպքում կարող են միջամտել իրադարձությունների զարգացմանը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Շատ վատ է, որ  նման հարց առաջանում է այսօր հայկական օրակարգում։ Այդպիսի բան չպետք է լիներ։ Չեմ կարծում, որ արտաքին միջամտություն լինի, բայց անկախ ամեն ինչից, ժողովուրդը պետք է պայքարի եւ հասնի իր նպատակին՝ Արցախի ինքնորոշման իրավունքին»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930