Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում գիշերը գողացել էին Անդրանիկ Զորավարի արձանի կողքին փակցված դրոշը։
Այս մասին մեզ ահազանգել էր ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի անդամ Գևորգ Ալեքյանը։ Նա սա համարել էր ազգադավություն ու նշել, որ առնվազն 6 մետրանոց ձող է անհրաժեշտ դրոշն այնտեղից հանելու համար։
Գևորգ Ալեքյանը հենց նոր մեզ տեղեկացրեց, որ նոր դրոշ են փակցրել նույն տեղում։ Ըստ նրա, հայրենադավները իզուր են չարչարվում, միևնույն է, իրենց նպատակին չեն հասնելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ