«Արդեն վեց գիշեր անցկացնում եմ Ազատության հրապարակում»,- Ազատության հրապարակից քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա հորդորեց բոլորին այսօր՝ ժամը 18։00-ին, լինել Ազատության հրապարակում ու մանրամասնեց․ «Բոլորս միասին կամփոփենք մեր մեկ շաբաթվա ձեռքբերումները, ապագա պլանները, որից հետո միասին կշարժվենք դեպի Հանրապետության հրապարակ՝ միանալու ջահերով երթին ու քայլելու և մեր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակներին»։
Արթուր Վանեցյանը հայտնեց, որ այս օրերին քաղաքացիներից այնքան դրական լիցքեր է ստացել, այնքան վճռականություն տեսել նրանց մեջ, որ համոզված է՝ չհաջողելու հնարավորություն չունեն․ «Անպայման հասնելու ենք հիմնական նպատակին, ունենալու ենք հզոր հայրենիք՝ Հայաստան, Արցախ և արժանապատիվ ապրող հայ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ