Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պատմությունից դասեր չքաղենք, մենք դատապարտված ենք կրկնելու այն. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 23,2022 12:40

Աշխարհասփյուռ հայությունն ու առաջադեմ մարդկությունը վաղը ոգեկոչելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ 107-րդ տարելիցին ընդառաջ հիշատակի միջոցառումներ եւ գիտաժողովներ են տեղի ունենում աշխարհի տարբեր երկրներում։ Մարդկությունը չի կարող եւ իրավունք չունի մոռանալու կամ շրջելու Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը, որի հետեւանքով 1915-1923 թթ. սպանվեցին ավելի քան 1.5 միլիոն հայեր, հարյուր հազարավորները տեղահանվեցին, եւ արմատապես փոխվեց Արեւմտյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը։ Արմին Վեգների վկայությամբ՝ «հայերը մեռնում էին աշխարհում եղած բոլոր մահերով…»:

Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց Արցախում հայ ժողովուրդը բախվեց ցեղասպանական հերթական գործողության, այս անգամ Ադրբեջանի կողմից, որին ամեն կերպ աջակցում էր Թուրքիան։

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան, ով Հայոց ցեղասպանության կրթական ակտի համահեղինակ է, թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել, նշելով, որ «թեեւ Հայոց ցեղասպանության սարսափները երբեք չեն կարող վերացվել, մենք կարող ենք ապահովել, որ ապագա սերունդները երբեք չմոռանան: Ես հպարտ եմ, որ միանում եմ իմ գործընկերներին՝ որպես Հայոց ցեղասպանության կրթական ակտի համահեղինակ»։

Անդրադառնալով նախագծին՝ կոնգրեսական Մալոնին ընդգծել է. «Եթե պատմությունից դասեր չքաղենք, մենք դատապարտված ենք կրկնելու այն։ Այդ իսկ պատճառով ես հպարտ եմ ներկայացնելու Հայոց ցեղասպանության կրթական օրենքը՝ Հայոց ցեղասպանության սարսափներն ու դասերը ճշգրիտ եւ արդյունավետ ուսուցանելու համար»:

Կոնգրեսական Բիլիրակիսն էլ իր հերթին նշել է. «Մարդկային ցեղի մեր ամենամութ պահերը եկան այն ժամանակ, երբ նրանք, ովքեր լավագույնս տեղյակ էին եղելությունից, լուռ կանգնած էին՝ արդարացնելով իրենց պասիվությունը եւ թույլ տալով, որ տիրեն անարդարությունն ու հալածանքը: Մենք պետք է ճանաչենք անցյալի վայրագությունները, որպեսզի հուսանք, որ ապագայում դրանք կկանխենք: Այս նպատակին հասնելու լավագույն միջոցներից մեկը կրթությունն ու իրազեկումն է, այդ իսկ պատճառով ես հպարտ եմ Քերոլին Մալոնիի հետ համատեղ ներկայացնել Հայոց ցեղասպանության կրթական օրենքը»:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը տեղեկացրել է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձեւավորել է տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպությունների կոալիցիա, որում ներառված կազմակերպությունների թիվն անցնում է մեկ տասնյակը՝ ներառելով հունական, ասորական, քրդական, հրեական եւ այլ կազմակերպություններ: Այդ կազմակերպությունները նույնպես ակտիվորեն աջակցում են Կոնգրեսում Հայոց ցեղասպանության դասավանդման համար ֆինանսական հատկացման նախագծին։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930