ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի անդամ Գևորգ Ալեքյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ գիշերը Անդրանիկի արձանի կողքից հանել են 6 մետրանոց ձողով Արցախի դրոշը։ Դրոշը տեղադրել էին երկու շաբաթ առաջ։
Ըստ Գևորգ Ալեքյանի, սա թշնամու կատարած քայլ է, ազգադավություն է։ «Մեր բոլոր նահատակներին հուղարկավորել ենք Արցախի դրոշով։ Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ են ուզում ասել սրանով։ Երեկոյան դրոշը կար, վեց մետրանոց ձողով է միայն դա հնարավոր հանել, սա դավաճանի ձեռքի գործ է»,-ասաց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ