Հետաքննիչներն այցելել են «Հրապարակի» մեկնաբան Էդիկ Անդրեասյանի տուն` տեղեկացրել են, որ նրա ստատուսների հետ կապված քրեական գործ են հարուցել, հետո նաեւ հարցաքննության են կանչել` «Ծանր վիրավորանք» հոդվածով:
«Ինձ հարցնում է՝ ի՞նչ նկատի ունես էդ բառն ասելով (քաղպուտանկա): Ասում եմ՝ ոչ մի բառարանում էդ բառը չկա, ես դա ասելով նկատի ունեմ քաղաքական գործունեությունը: Երկրորդն էլ՝ «Նիկոլ» բառը ես գրել եմ փոքրատառ… Նկատի ունեմ այն, որ ինքն իր քաղաքական գործունեությամբ նպաստել է նրան, որ թուրքերը մտնեն Անդրկովկաս: Ի վերջո, ես հրապարակախոս եմ, գրող եմ, մեկնաբան եմ, ինձ թույլ չեմ տա մարդուն անձնական վիրավորանք հասցնել: Ես մեղադրանքը չեմ ընդունել»,- ասում է Էդիկ Անդրեասյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում