Սենթ-Լուիսում ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունում միանգամից երեք հայ գրոսմայստերներ մտել են կիսաեզրափակիչ:
Պատվավոր մրցանակի ճանապարհի նախավերջին փուլում տղամարդկանց մրցաշարում Լեւոն Արոնյանը կհանդիպի Լենյեր Դոմինգեսի հետ, Սամուել Սեւյանի մրցակիցը լինելու է Ֆաբիանո Կարուանան, իսկ կանանց պայքարում Տաթեւ Աբրահամյանը ուժերը չափելու է Ալիս Լիի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ