Հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ միջոցառում է կայացել Դիլիջանի Թումո կենտրոնում։ Միջոցառման վայրը պատահական ընտրված չէր։ ԹՈՒՄՈՆ Դիլիջանի միակ հաստատությունն է, որը մասնաճյուղ ունի Փարիզում և Լիոնում։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց՝ «Երբ որ քամին հանդարտվի» հայ-ֆրանսիական ֆիլմը, որն ընդգրկվել է Կաննի 74-րդ կինոփառատոնի ցանկում և առաջադրվել Հայաստանի կողմից որպես լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ՝ Օսկարի 94-րդ մրցանակաբաշխությանը: Անդրադարձ կատարվեց նաև Դիլիջան-Ֆրանսիա բարեկամական կապերին։
Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը նշեց, որ Դիլիջանը քույր քաղաք է ֆրանսիական Էքս Պրովանս, Սեն Մաքսիմ, Մարսել քաղաքների հետ։ Առաջիկայում սպասվում են փոխայցելություններ։ Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ համայնքում մեծ է հետաքրքրությունը Ֆրանսիայի և ֆրանսերեն լեզվի հանդեպ։
Կարդացեք նաև
Դիլիջանի համայնքապետարանը համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել համայնքում ֆրանսերեն լեզվի դասընթացներ անցկացնելու նպատակով համագործակցել ԵՊՀ Իջևան մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
ԼԻԱ ՃԱՂԱՐՅԱՆ