Լրահոս
Օրվա լրահոսը

«Առյուծին ու շակալին նույն շքանշանով պարգեւատրեցին, բա Մարտական խաչից ես էլ ստանամ, Լիսկա՞ն էլ ստանա, արա՛, ես՝ հայրենիքին պաշտպանելու համար, սա՝ հայ սպանելու». Պավլիկ Մանուկյան

Ապրիլ 22,2022 23:13

«Մենք ոչ թե շուն ենք կերակրում, այլ ուզում ենք մեր սոված ժողովրդին փրկել: Մենք գիտենք, որ այսօր թույլ ենք, արդարությունը տկար է: Հավատը կորել է, 30 տարի փսորել են ամեն բան: Սատանան շատ շուտ դեմքը փոխում է»,- այսօր Ազատության հրապարակում Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ ապարանցի Պավլիկը՝ Պավլիկ Մանուկյանը:

Ըստ նրա, հիմա պետք է չշտապել. «Այնպիսի վիճակ են ստեղծել, թե՝ շուտ արեք, Նիկոլին մի բան արեք, թե չէ հանկարծ հները կվերադառնան: Հիմա էլ նույն բանն է՝ շուտ արեք, Նիկոլից ձերբազատվենք, թե չէ հանկարծ թուրքը կուտի մեզ: Ժողովուրդ ջան, մի վռազեք: Եթե Հայաստանում կա մեկը, երկուսը, որ շատ են ուզում Նիկոլից ձերբազատվել, երեւի ես առաջիններից մեկը կլինեմ: Բայց ես չեմ ուզում, որ այս անգամ համառ ջանքերի շնորհիվ հասնես մի բանի, հետո մատդ կոխես, աչքդ հանես: Այս պահին առաջարկում եմ ամենամեծ զենքը՝ միասնության զենքը: Եթե մենք միավորվում ենք, համ սա ենք մաքրում, համ հին աղբն ենք մաքրում եւ թույլ չենք տալիս արագ մանիպուլյացիոն վերակերպարանափոխվելը:

Մոսկվիչի կարոբկի պես մի հատ ղռռում, ընկնում է տեղն ու գնում է: Չէ՛: Հիմա էլ անունները փոխել են, ձեւերը փոխել են, դերերը փոխել են, հրեշտակի տեսք հագած եկել են: Տղե՛րք ջան, դուք այն նույն մարդիկ եք, որ երբ մենք ասում էինք՝ գցեք զիբիլի վեդրոն, դուք ասում էիք՝ Նիկոլ սրբազան, էսօր էլ ասում եք՝ դավաճան: Արա չէ, այդպես չի, էս Ժողովրդին՝ իշխան Սաքո, էս յան անցի, չէ՝ էն յան անցի: Գյադեք էս յան, գյադեք էն յան: Ես էլ ասում եմ՝ եթե այս անգամ ականջալուր չեղաք ձեր զինվորին, մեզ ավելի նեղ պայմաններ են սպասում»:

Դիտարկմանը՝ իշխանությունները ձեզ ասում են՝ Ազատության հրապարակում մի քանի հոգով հավաքվելով՝ չեք կարող Արցախը փրկեք, եկեք Փաշինյանի շուրջը համախմբվեք, երկիրն այս վիճակից հանեք՝ Պավլիկ Մանուկյանը պատասխանեց. «Մենք Փաշինյանին ի՞նչ ենք արել: Մեր զենքերը կապարակնքված են, զինվորը առանց պահեստատուփի՝ պոստի վրա, դիմացը կանգնած են տասնյակ անգամ ավելի, մինչեւ ատամները զինված ադրբեջանական, թուրքական զինվոր: Մեր 2-3 զինվորի դիմաց 30-նն են կանգնած: Մենք ի՞նչ ենք արել, ասել ենք՝ մենք մեր զինվորի կողքին կանգնենք, բայց արդեն զորամասերի շենքերն են վաճառում»:

Քննադատությանը, որ սահմանին են կանգնում՝ հողը պաշտպանելու, ոչ թե Թումանյանի արձանի մոտ են հավաքվում Պավլիկ Մանուկյանը արձագանքեց. «Գնացել եմ Վարդենիս, Ջերմուկ, թույլ չեն տվել, որ բարձրանամ մեր տղաներին օգնության: Գնացել եմ Իջեւան, գնդի հրամանատարը թողել է մեքենան անտեր ու դուս, փախել է, ինչ է որ չհանդիպի բոբո ձյաձյա Պավլիկին: Բա էլ ի՞նչ անեմ, սա: Ես 33 տարի զենք եմ կրել, այստեղ մարդ կա՝ իմ զենքի տարիքը չունի, եկել ինձ ուղղություն է ցույց տալիս, 4 ժեխամանի միջով էլ անցել է, դե եկ վարդապետ ու մի խենթանա»:

Հարցին՝ համ ասում եք՝ միավորվենք, միասնականություն, հա՛մ ընդդիմության ընդդիմությո՞ւն եք՝ նա պատասխանեց. «Ես ընդամենը ուզում եմ, որ հայ ժողովուրդը 4 աղբամանների միջից դուրս գա եւ մի հատ նայի վերեւ՝ դեպի Աստված: Մենք այս վիճակին որ հասել ենք՝ արդարության սով է եղել: Մենք արդարությունը որպես տանիք չդրեցինք մեր գլխավերեւում: Բա երեկ համեմտում էին այս ….-ի (վիրավորական բառ՝ Փաշինյանի հասցեին. Հ. Ջ.) ծախսերը Սերժի ծախսերի հետ: Ժողովուրդ ջան, մի հատ հարցրեք, մենք Սերժի թավանը փակե՞լ ենք, թե՞ չէ, թե՞ 30 մլն դոլարը, որ քարտի վրա էր, հիմա բերեցի՞ն, թե՞ տարան…Մենք այս օրվան գիտե՞ք ինչի համար հասանք, որ առյուծին ու շակալին նույն շքանշանով պարգեւատրեցին, բա Մարտական խաչից ես էլ ստանամ, Լիսկա՞ն էլ ստանա, արա՛, ես՝ հայրենիքին պաշտպանելու համար, սա՝ հայ սպանելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930