Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե աթոռի համար կռվեինք, ես էլ լավ աթոռ ունեմ, Մխիթար Զաքարյանն էլ, ընտիր աթոռներ են, կգնանք մեր տան աթոռներին կնստենք ու հանգիստ կվայելենք». Գեղամ Նազարյան

Ապրիլ 22,2022 20:30

Aravot.am-ն այսօր Ազատության հրապարակ եկած «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հարցրեց՝ ո՞նց եք ժողովրդին համոզելու, որ ձեր պայքարը աթոռի համար չի, անգամ ընդդիմադիր դաշտից ձեզ չեն հավատում: Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Նման մտադրություն չունենք: Ով նման միտք է հնչեցնում, նման հայտարարություններ է անում, ամո՛թ իրեն, Աստված իրեն դատավոր: Եթե աթոռի համար կռվեինք, ես էլ լավ աթոռ ունեմ, Մխիթար Զաքարյանն էլ, ընտիր աթոռներ են, կգնանք մեր տան աթոռներին կնստենք ու հանգիստ կվայելենք»:

Մխիթար Զաքարյանն էլ հավելեց. «Ախր այդ ասողը պիտի գնահատի իրավիճակը. այսօր մեր պետությունն այնպիսի վիճակում է, որ չարքաշ, տաժանակիր աշխատանք է պահանջվում: Եվ ընկալման խնդիր է՝ ով է իշխանությունը ընկալում՝ որպես վայելք ու ով է ընկալում՝ որպես չարքաշ աշխատանք: Այս իրավիճակում կռի՞վ աթոռի համար: Ես չեմ նախանձում հաջորդ իշխանությանը, ներկա իշխանությանն էլ չեմ նախանձում: Աննախանձելի դրության մեջ են: Հաջորդ իշխանություններին էլ շատ ծանր աշխատանք է սպասվում, բայց պատվաբեր՝ հաջողության հասնելու դեպքում»:

Փոխանցեցինք իշխանականների տեսակետը՝ ներկայիս ընդդիմությունը եղել է իշխանություն, թալանել են, «կերել են, համը մնացել է բերանում», էլի են ուզում՝ Մխիթար Զաքարյանը պատասխանեց. «Ով ինչ արել է, թող դրա համար պատասխան տա: Իհարկե, թերություններ եղել են: Մենք նոր պետություն ենք կառուցել, պատերազմ, երկրաշարժ ու դա անցնելու ճանապարհին, իհարկե, բազմաթիվ սխալներ մեր պետությունը թույլ տված կլինի: Բայց սխալներից սովորելով, սպիրալաձեւ զարգացմամբ նորմալ ընթացքով գնում է մեր երկիրը ու այսօր գալ ու խոսել, թե ով ինչ թերությո՞ւն է ունեցել: Ես սա միշտ համեմատում եմ գիտեք ինչի հետ՝ ցանկացածս հայրական տուն ունենք, 90-ականներին է իմ ծնողը կառուցել տունը, հետո գալիս է նոր սերունդ, նոր շինարարական տեխնիկա, նոր պահանջներ ու սկսում ենք նորը կառուցել: Պատկերացրեք, այդ ընթացքում սկսենք քննադատել, թե այս ի՞նչ տուն է կառուցված, պադվալը լավ տեղում չի եւ այլն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930